Ֆրանց Կաֆկայի հուշարձան
Ֆրանց Կաֆկայի հուշարձան | |
---|---|
Տեսակ | արձան |
Քանդակագործ | Յարոսլավ Ռոնա[1] |
Ստեղծում | 2003[1] |
Բարձրություն | 3,75 մետր[2] |
Երկիր | Չեխիա |
Բնակավայր | Հին քաղաք, Պրահա 1 և Յոզեֆով |
Փողոց | Դուշնի[1] |
Նյութ | բրոնզ[1] |
պատկերված են
| |
Franz Kafka statue by Jaroslav Róna Վիքիպահեստում |
Ֆրանց Կաֆկայի հուշարձան (չեխ.՝ Pomník Franze Kafky), արձան, որը գտնվում է Պրահայում՝ Հին քաղաքի և Յոզեֆովի խաչմերուկում՝ Սուրբ Հոգու եկեղեցու և Իսպանական սինագոգի միջև՝ Վեզենսկա և Դուշնի փողոցների միջև գտնվող հետիոտնային անցումում։ Հուշարձանը թեմատիկ է, քանի որ Դուշնի փողոցի թիվ 10 հասցեում գտնված այլևս գոյություն չունեցող թիվ V/187 տանն ապրել է նշանավոր գրող Ֆրանց Կաֆկան։ Չեխ քանդակագործ և նկարիչ Յարոսլավ Ռոնայի ստեղծած հուշարձանը բացվել է 2003 թվականին՝ այն ստեղծելու մրցույթում հաղթելուց երկու տարի անց[3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը ստեղծվել է Ֆրանց Կաֆկայի ընկերության նախաձեռնությամբ։ 2000 թվականին Պրահան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք ընտրվելու կապակցությամբ ընկերությունը հայտարարել է Ֆրանց Կաֆկայի հուշարձանի ստեղծման մրցույթ, որին մասնակցել է յոթ չեխ քանդակագործ։ Ժյուրին ընտրել է Յարոսլավ Ռոնայի նախագիծը։ Ճարտարապետական նախագիծը հանձնարարվել է մշակել Դավիդ Վավրային[5]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանց Կաֆկայի հուշարձանը ձուլված է բրոնզից, բարձրությունը 3,75 մետր է, զանգվածը՝ 800 կգ[6]։
Քանդակի տեսքը ոգեշնչված է Ֆրանց Կաֆկայի «Մեկ պայքարի նկարագրություն» աշխատությունից[6]։ Այն երկու մարմնից բաղկացած քանդակ է, որոնցից մեկը տղամարդու կերպար է կոստյումով, որի թևքերից, սակայն, դուրս եկող ձեռքեր չկան, այն չունի նաև գլուխ։ Նրա պարանոցին նստած է ավելի փոքր կերպար, որն ամբողջական է և, ենթադրաբար, ներկայացնում է հենց Ֆրանց Կաֆկային[7][8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Art for the City catalogue
- ↑ 2,0 2,1 http://www.jaroslav-rona.cz/
- ↑ Róna, Jaroslav. «Pomník Franze Kafky». Jaroslav Róna. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Eighty years after his death, Franz Kafka finally has a statue in Prague». Radio Prague International (անգլերեն). 2004 թ․ հունվարի 9. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Das Franz-Kafka-Denkmal».
- ↑ 6,0 6,1 Článek na www.digital-guide.cz
- ↑ «Prague Honours Franz Kafka with 12ft Sculpture». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Die Worte des Autoren des Franz-Kafka-Denkmals, Jaroslav Róna».