Ֆրանց Կաֆկայի թանգարան
Ֆրանց Կաֆկայի թանգարան | |
---|---|
Քանդակագործ Դավիդ Չեռնու կերտած արձանը թանգարանի մուտքի դիմաց։ Այն պատկերում է Չեխիայի քարտեզի վրա միզող երկու տղամարդու | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | Չեխիա |
Տեղագրություն | Պրահա |
Վայր | Hergetova cihelna? |
Ղեկավարության նստավայր | Պրահա, Չեխիա |
Հիմնադրվել է | 2005 |
Կայք | kafkamuseum.cz |
Ֆրանց Կաֆկայի թանգարան, թանգարան Չեխիայի մայրաքաղաք Պրահայում` Փոքր քաղաքում, Վլտավա գետի ափին` Մանեսի և Կառլի կամուրջների միջև։ Թանգարանի մուտքի առջև տեղադրված է քանդակագործ Դավիդ Չեռնու կերտած արձանը։ Այն պատկերում է Չեխիայի քարտեզի վրա միզող երկու տղամարդու։
Թանգարանը նվիրված է գրող Ֆրանց Կաֆկային։ Այդտեղ ցուցադրված են հեղինակի գրքերի առաջին հրատարակությունները, նամակները, օրագրերը, ձեռագրերը, լուսանկարները և նրա ձեռանկարները[1]։
Թանգարանում գործում է երկու հիմնական ցուցադրություն - «Էքզիստենցիալ տարածություն» (չեխ.՝ Existenciální prostor) և «Երևակայական տեղագրություն» (չեխ.՝ Imaginární topografie):
Էքզիստենցիալ տարածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ցուցադրությունում երևում է այն ազդեցությունը, որ թողել է Պրահան Ֆրանց Կաֆկայի կյանքի և ստեղծագործական ուղու վրա։ Իր փոփոխականությամբ Պրահան Կաֆկային ստիպել է ամփոփվել էքզիստենցիալ տարածության մեջ։ Կաֆկայի արվեստը պարուրված է Պրահայի առեղծվածային և մոգական էությամբ։ Այստեղ ներկայացված են Կաֆկայի օրագրերը և ընտանիքի անդամների հետ ունեցած ծավալուն նամակագրությունը[2]։
Երևակայական տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ցուցադրությունում ներկայացված են Կաֆկայի կարճ պատմվածքները և վեպերը։ Դրանց մեջ հանդիպող քաղաքը միաժամանակ իրական է և անիրական։ Կաֆկայի բոլոր գործերում մշտապես առկա է Պրահայի ոգին. տեղանունները թեև նշված չեն, բայց դրանց նկարագրությունը հուշում է, որ դրանք գտնվում են Պրահայում։ Սակայն Կաֆկայի «ճարտարապետություն»֊ն այլ նպատակ է հետապնդում և պատմվածքների միջի շինությունները լոկ այլաբանություններ են[2]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.czechtourism.com/c/prague-franz-kafka-museum/
- ↑ 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.