Ֆրանց Կաֆկայի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանց Կաֆկայի թանգարան
Kafka Museum.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխիա
ՏեղագրությունՊրահա
Հիմնադրված է2005
Կոորդինատներ: 50°5′17″ հս․ լ. 14°24′38″ ավ. ե. / 50.08806° հս․. լ. 14.41056° ավ. ե. / 50.08806; 14.41056
Կայքkafkamuseum.cz

Ֆրանց Կաֆկայի թանգարան, թանգարան Չեխիայի մայրաքաղաք Պրահայում` Փոքր քաղաքում, Վլտավա գետի ափին` Մանեսի և Կառլի կամուրջների միջև: Թանգարանի մուտքի առջև տեղադրված է քանդակագործ Դավիդ Չեռնու կերտած արձանը: Այն պատկերում է Չեխիայի քարտեզի վրա միզող երկու տղամարդու:

Թանգարանը նվիրված է գրող Ֆրանց Կաֆկային: Այդտեղ ցուցադրված են հեղինակի գրքերի առաջին հրատարակությունները, նամակները, օրագրերը, ձեռագրերը, լուսանկարները և նրա ձեռանկարները[1]:

Թանգարանում գործում է երկու հիմնական ցուցադրություն - «Էքզիստենցիալ տարածություն» (չեխ.՝ Existenciální prostor) և «Երևակայական տեղագրություն» (չեխ.՝ Imaginární topografie):

Էքզիստենցիալ տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ցուցադրությունում երևում է այն ազդեցությունը, որ թողել է Պրահան Ֆրանց Կաֆկայի կյանքի և ստեղծագործական ուղու վրա: Իր փոփոխականությամբ Պրահան Կաֆկային ստիպել է ամփոփվել էքզիստենցիալ տարածության մեջ: Կաֆկայի արվեստը պարուրված է Պրահայի առեղծվածային և մոգական էությամբ: Այստեղ ներկայացված են Կաֆկայի օրագրերը և ընտանիքի անդամների հետ ունեցած ծավալուն նամակագրությունը[2]:

Երևակայական տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցուցադրությունում ներկայացված են Կաֆկայի կարճ պատմվածքները և վեպերը: Դրանց մեջ հանդիպող քաղաքը միաժամանակ իրական է և անիրական: Կաֆկայի բոլոր գործերում մշտապես առկա է Պրահայի ոգին. տեղանունները թեև նշված չեն, բայց դրանց նկարագրությունը հուշում է, որ դրանք գտնվում են Պրահայում: Սակայն Կաֆկայի «ճարտարապետություն»֊ն այլ նպատակ է հետապնդում և պատմվածքների միջի շինությունները լոկ այլաբանություններ են[3]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]