Մանեսի կամուրջ
![]() Կամուրջը 2016 թ. | |
Անունով | Յոզեֆ Մանեսի |
Երկիր | ![]() |
Տեղանք | Հին քաղաք, Մալա Ստրանա և Պրահա 1 |
Տեսակ | տրամվայի կամուրջ և փողոց |
Հատում է | Վլտավա |
Ճարտարապետ | Մեչիսլավ Պետրու |
Ճարտարագետ | Ֆրանցիշեկ Մենցլ և Ալոիս Նովի |
Երկարություն | 186 մ |
Լայնություն | 16 մ |
Բացման տարեթիվ | 1914 |
Ժառանգության կարգավիճակ | Չեխիայի մշակույթի հուշարձան |
![]() | |
![]() |
Մանեսի կամուրջը (չեխ.՝ Mánesův most) ավտո- և տրամվայի կամուրջ Չեխիայում` Պրահայում, Վլտավա գետի վրայով։ Կամրջի վրայով անցնում է տրամվայի գիծ, որն իրար է կապում Հին քաղաքի Յան Պալախի հրապարակը և Փոքր քաղաքի Կլարով հրապարակը։ Մանեսի կամուրջը կառուցվել է 1869 թվականին կառուցված Ռուդոլֆի կամրջակի տեղում (չեխ.՝ Rudolfova lávka): Կամուրջն անվանակոչվել է չեխ նկարիչ Յոզեֆ Մանեսի պատվին[1]։
Կամրջի ճարտարապետն է Մեչիսլավ Պետրուն, որի օգնականներն են եղել Ֆրանցիշեկ Մենցլը և Ալոիս Նովին։ Կամուրջը կառուցվել է բետոնից և քառակամար է։ Կամուրջը բացվել է 1914 թվականին, սակայն շինարարությունն ավարտվել է միայն 1916 թվականին։ Կամուրջն ի սկզբանե կոչվում էր Ֆրանց Ֆերդինանդի անունով, սակայն 1920 թ. քաղաքական պատճառներով անվանափոխվեց։ 1960-ական թվականներին մայթերն ասֆալտապատվեցին, սակայն 1992-1994 թթ. վերականգնողական աշխատանքների ընթացքում վերականգնվեց դրանց խճանկարը։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանեսի կամրջից առաջ այդ տեղում գտնվում էր Ռուդոլֆի հետիոտնային կամրջակը, որը կառուցվել է 1868-1869 թթ.: Նոր կամրջի մտահղացումը պատկանում էր Ֆրանցիշեկ Մենցլին և Ալոիս Նովիին, իսկ ճարտարապետական նախագիծը` Մեչիսլավ Պետրուին։ Կամրջի բացումը տեղի է ունեցել 1914 թ., սակայն շինարարական աշխատանքներն ավարտին են հասցվել Առաջին աշխարհամարտի տարիներին` 1916 թ.։ Առաջին համաշխարհային պատերզամի տարիներին և մինչև 1920 թ. կամուրջը կոչվում էր Արքիդուքսի կամուրջ` Ավստրո-Հունգարիայի արքիդուքս Ֆրանց Ֆերդինանդի պատվին։ 1920 թ. կամուրջը վերանվանվեց չեխ հռչակավոր նկարիչ Յոզեֆ Մանեսի պատվին։ 1960-ականներին կամրջի երթևեկելի մասի և մայթերի յուրօրինակ խճապատկերն ասֆալտապատվեց։ Դա առաջացրեց որոշ խնդիրներ և 1992-1994 թթ. վերականգնողական աշխատանքների ընթացքում մայթերի ասֆալտը հեռացվեց։
Ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամուրջն ամբողջովին բետոնե է և ունի չորս կամարաթռիչք։ Ավելի ուշ ավելացվել են որոշ երկաթբետոնե հատվածներ։ Կամուրջը կառուցված է 1910 թվականի համար ժամանակակից ոճով, չեխական կուբիզմի որոշ դետալներով (չեխ քանդակագործ Էմանուել Հալմանի շատրվանը և այժմ գոյություն չունեցող տոմսավաճառների կրպակը)։ Կամրջի կողքերին կան վլտավյան լողորդների կյանքից դրվագներ պատկերող նախշաքանդակներ։ Հին քաղաքի կողմից կամուրջը զարդարված է գարգուլյաներով, շատրվաններով, իսկ Փոքր քաղաքի կողմից` քաղաքի և պետության խորհրդանիշերով։ Հին քաղաքի կողմի կամրջագլխում` Յան Պալախի հրապարակի ծայրամասում 1951 թ. տեղադրվել է Յոզեֆ Մանեսին պատկերող արձան, որի հեղինակն է Բոհումիլ Կաֆկան։
Անվանումները[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1914-1920 թթ. - Արքիդուքս Ֆրանց Ֆերդինանդի կամուրջ (չեխ.՝ most arcivévody Františka Ferdinanda d’Este)
- 1920 թվականից - Մանեսի կամուրջ (չեխ.՝ Mánesův most)