Ֆրանսուա Տուրտ (François Tourte) (1749[1][2][3], Փարիզ - ապրիլի 25, 1835(1835-04-25)[2], Փարիզ), լարային նվագարանների աղեղների ֆրանսիացի վարպետ։ Աղեղներ պատրաստելու համար օգտագործել է ֆեռնամբուկի մուգ բալի գույնի հազվագյուտ տարատեսակը։ Կատարելագործել է աղեղը (ուղիղ ձողիկը փոխարինել է կորացվածով, լարերը դասավորել ոչ թե խրձակով, այլ ժապավենաձև, լարերը ձգելու համար կիրառել մետաղյա հատուկ պտուտակ) և սահմանել ջութակի ընտանիքի յուրաքանչյուր նվագարանի աղեղի լավագույն չափն ու կշիռը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։