Ֆրանսուա Նիսսեն
Ֆրանսուա Նիսսեն ֆր.՝ Françoise Nyssen | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1951[1][2][3] (73 տարեկան) |
Ծննդավայր | Էտերբեկ, Բրյուսել-մայրաքաղաք |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Բելգիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Սեն Լյուկ ինստիտուտ և Բրյուսելի ազատ համալսարան |
Մասնագիտություն | խմբագիր, collection manager և քաղաքական գործիչ |
Ամուսին | Jean-Paul Capitani?[4] |
Ծնողներ | հայր՝ Հյուբեր Նիսսեն |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի մշակույթի նախարար, նախագահ և Ֆրանսիայի մշակույթի նախարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Sae hoon Gautier? |
Françoise Nyssen Վիքիպահեստում |
Ֆրանսուա Նիսսեն (ֆր.՝ Françoise Nyssen; հունիսի 9, 1951[1][2][3], Էտերբեկ, Բրյուսել-մայրաքաղաք), բելգիական ծագմամբ ֆրանսիացի հրատարակիչ, Ֆրանսիայի մշակույթի նախարար (2017 թ.):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թ. ավարտել է Բրյուսելի Ազատ համալսարանը `«քիմիա» մասնագիտությամբ`ստանալով դպրոցական դասավանդման բարձրագույն անտիճան։ 1975-1978 թթ. սովորել է Քաղաքային պլանավորման և թարմացման բարձրագույն ինստիտուտում (Institut Supérieur d’Urbanisme et de Rénovation Urbaine), ապա աշխատել է Բելգիայի շրջակա միջավայրի և կենսապայմանների նախարարության ճարտարապետական բաժնում։ 1980 թվականին զբաղվել է հրատարակչական գործունեությամբ՝ որպես Փարադայի (Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ'Ազուր շրջանում) հրատարակչական կոոպերատիվի նախագահ և գլխավոր տնօրեն[5]։
Նա ժառանգել է իր հորից՝ Հյուբերտ Նիսենից Actes Sud հրատարակչությունը, որը գտնվում է Առլեում և հիմնվել է 1970-ականների սկզբին, երբ ընտանիքը գաղթել էր Բելգիայից։ Actes Sud տպարանում են տպագրվել երեք Գոնկուրյան մրցանակակիրներ (Լորան Գոդ, Ջերոմ Ֆեռարի, Մաթիաս Էնար) և Նոբելյան մրցանակակիր երկու գրողներ (Իմրե Կերտես և Սվետլանա Ալեքսիևիչ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.lemonde.fr/disparitions/article/2023/04/04/mort-de-jean-paul-capitani-cofondateur-des-editions-actes-sud_6168271_3382.html
- ↑ «Biographie Françoise Nyssen» (ֆրանսերեն). Commission nationale Française pour l’UNESCO. 2015 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.