Ֆրանսիսկո Խավիեր Կաստանյոս
Ֆրանսիսկո Խավիեր Կաստանյոս | |
---|---|
իսպ.՝ Francisco Javier Castaños | |
ապրիլի 22, 1758[1][2][3][…] - սեպտեմբերի 24, 1852[1][2][3][…] (94 տարեկան) | |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Գերեզման | Pantheon of Illustrious Men և Iglesia de la Encarnación, Bailén (Jaén) |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Զորատեսակ | Spanish Army? |
Կոչում | կապիտան, sergeant major?, փոխգնդապետ, գնդապետ, brigadier?, Ֆելդմարշալ, գեներալ-լեյտենանտ և Captain general of the Army? |
Մարտեր/ պատերազմներ | Պիրենեյան պատերազմներ և նապոլեոնյան պատերազմներ |
Կրթություն | Royal Seminary of Nobles of Madrid? և Royal Military Academy of Mathematics and Fortification? |
Պարգևներ |
Ֆրանցիսկո-Խավիեր Կաստանյոս-Արագոր-Ուրյոստե-ի-Օլավիդե, Կաստանյոս-ի-Արագոնեսի կոմս, դե Բայլենի 1-ին դուքս (իսպ.՝ Francisco Javier Castaños Aragorri Urioste y Olavide, conde de Castaños y Aragones, primer Duque de Bailén, ապրիլի 22, 1758[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա - սեպտեմբերի 24, 1852[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի զինվորական և պետական գործիչ։ 1834 թվականի հուլիսի 17-ից մինչև 1834 թվականի սեպտեմբերի 15 եղել է Իսպանիայի սենատի առաջին նախագահ[4][5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերում է հին բիսկայական տոհմից։ Իր աներորդու՝ գեներալ Օ'Ռելյիի հրավերով ուղևորվել է Պրուսիա և Ֆրիդրիխ Մեծի արքունիքում ստացել է ռազմական կրթություն։ 1782 թվականին վերադարձել է Իսպանիա և զինակոչվել է ծառայության։
1793-1795 թվականներին Նավառայի զորքերի շարքերում՝ Ֆրանսիայի դեմ պատաերազմի ժամանակ իրեն գերազանց է դրսևորել։ 1795 թվականի փետրվարին ստացել է գեներալ-մայորի կոչում։ 1799 թվականին Գոդոյի հետ ունեցած վիաճաբանության պատճառով ստիպված է լինում լքել Իսպանիան։ 1802 թվականին վերադառնալով Իսպանիա ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում ինչպես նաև Ջիբրալթարում հրամանատար է նշանակվել։
1808 թվականին ստացել է գեներալ-կապիտանի կոչում և նշանակվել է Անդալուզական զորքերի հրամանատար։ Հուլիսի 16-23 Բաիլենում շրջապատել է գեներալ Դյուպոնի ֆրանսիական զորքերին և ստիպել է անձնատուր լինեն։ Նոյեմբերի 23-ին Տուդելայի ճակատամարտում պարտություն է կրելմարշալ Լաննից, ինչից հետո Գերագույն խունտայի կողմից հեռացվել է հրամանատարի պաշտոնից։
1811 թվականին կրկին կանչվել է ծառայության և նշանակվել է իսպանական IV բանակային կորպուսի հրամանատար։ 1813 թվականի հուլիսի 21-ին Վիտորիայի ճակատամարտում իրեն գերազանց է դրսևորել, չնայած դրան հեռացվել է զբաղեցրած դիրքից և փոխարենը ընդգրկվել է Պետական խորհրդի կազմում։ 1815 թվականին նշանակվել Ֆրանսիայի դեմ ուղարկվող զորքերի գլխավոր հրամանատար։
1815-1820 թվականներին՝ Կատալոնիայի գեներալ-կապիտան։ 1825 թվականին կրկին դարձել է Պետական խորհրդի անդամ։ Դեմ է եղել Ֆերդինանդ VII-ի պրագմատիկ սանկցիաներին, ըստ որի գահը անցել է Ֆերդինանդի դստերը՝ Իզաբելային։ 1833 թվականի հունիսի 12-ին թագավորը նրան գրանդ է հռչակել՝ Բայլենի դքսի տիտղոսով։ Նույն տարում, Ֆերդինանդ VII մահից հետո, անցել է Իզաբելա II-ի կողմը։ 1832-1834 թվականներին՝ Կաստիլիայի խորհրդի նախագահ։ 1843 թվականին նշանակվել է Ռեգենտական խորհրդի ղեկավար, 1844 թվականին՝ 14-ամյա թագուհու խնամակալ։ 1845 թվականից՝ սենատոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ «Diario de Sesiones del Senado del 15 de septiembre de 1834.». boe.es.
- ↑ «Real decreto eligiendo al duque de Bailén para que ejerza la dignidad de Presidente del Estamento de Próceres, durante la reunión de las próximas Córtes generales» (PDF). boe.es (իսպաներեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Diario de Sesiones del Senado del 15 de septiembre de 1834». boe.es (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кастаньос-и-Арагонес, Франциско-Ксаверий // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
- Залесский К. А. Наполеоновские войны 1799—1815. Биографический энциклопедический словарь. — М.: АСТ; Астрель, 2003. — ISBN 5-17-016115-8 ; 5-271-05416-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Кастаньос, Франциско-Ксавер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)