Ֆրանկոֆոն գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ֆրանսերեն գրված հնագույն տեքստը
Սենեգալցի ֆրանկոֆոն գրող Լեոպոլդ Սեդար Սենգորը

Ֆրանկոֆոն գրականություն (ֆր.՝ Littérature de langue française), ֆրանսերենով ստեղծված գրականություն։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսերենով ստեղծված բազում գրականությունների գոյությունը ընդունվել և ճանաչվել է գրականագիտության կողմից, թեև այդ գրականությունների ինքնուրույնությունն անգլիալեզու գրականությունների համեմատությամբ նվազ որոշակիացված է։ Բելգիայից, Կանադայից, Շվեյցարիայից ծագում առած ֆրանսերեն գրվածքներն ավելի վաղ են ճանաչվել որպես որոշակի ավանդույթների պատկանող գործեր, քան Ֆրանսիայի նախկին կամ ներկա գաղութներում ֆրանսերենով ստեղծված գրվածքները։ Աֆրիկացիների ֆրանսերեն գրվածքները նախկինում բնորոշվել են որպես «գաղութային գրականություն» և քննության առնվել իբրև գաղութային իրականության ուսումնասիրությունների մի մասը՝ առավելապես դիտարկելով ազգագրական հետաքրքրություն ներկայացնելու և ոչ թե գրական արժանիքների տեսանկյունից։ Գաղութներում ֆրանսերենով ստեղծված այն գրվածքները, որ գնահատվել են իբրև գրական արժանիքներ ունեցող, պարզապես համարվել են ֆրանսիական գրականության մաս կամ մասնիկ։

Նախկին ֆրանսիական կայսրության զանազան տարածաշրջաններում ստեղծված ֆրանկոֆոն գրականության բնույթն ու կարևորությունը կախված էր տվյալ տարածաշրջանում ֆրանսախոս բնակչության խտությունից, դրա գաղութային կարգավիճակի տևողությունից, տեղական լեզվի՝ որպես գրական լեզվի զարգացածության աստիճանից[1]։ Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում է, որ գեղարվեստական գրականության անթոլոգիաներում, գրականագիտական ուսումնասիրություններում սկսեցին տարբերակել ֆրանսիական գրականությունը ֆրանսերենով ստեղծված մյուս գրվածքներից։ 1960 թվականին Մորիս Բեմոլը (Maurice Bémol) հրատարակեց Essai sur l'orientation des littératures de langue française au XXe siècle («Էսսե ֆրանսերեն գրականությունների կողմնորոշման մասին») աշխատությունը, որի վերնագրում իսկ գրականություն բառի հոգնակի թվով գործածումը մատնանշում էր այդ գրականությունների՝ իբրև ինքնուրույն երևույթների ուսումնասիրման հարցում դրսևորվող նոր մոտեցումը[2]։

Փարիզը դարձյալ շարունակում է մնալ ֆրանկոֆոն գրականության հրատարակման ամենահզոր կենտրոնը, թեև այլ վայրերում նույնպես, մասնավորապես՝ կանադական Քվեբեկ քաղաքում, ի հայտ են եկել ազդեցիկ հրատարակչական կազմակերպություններ, որոնք հրապուրում, գրավում, դեպի իրենց են ձգում ֆրանկոֆոն գրողներին աշխարհի տարբեր ծայրերից[2]։

Ֆրանկոֆոն եզրույթը (տերմինը) պատմականորեն գործածվել է Ֆրանսիայի սահմաններից դուրս ֆրանսերենով ստեղծված գրականությունների համար միայն, սակայն այդ տերմինն իր ներկայիս գործածությամբ ներառում է ֆրանսերենով ստեղծված ցանկացած գրվածք։ Այսպիսով՝ ֆրանկոֆոն գրականություն բնորոշումը լայն առումով կիրառվում է ֆրանսախոս բոլոր վայրերում ֆրանսերենով ստեղծված գրվածքների նկատմամբ։

Ֆրանկոֆոն գրականություն են համարվում՝

  • եվրոպական ֆրանսախոս երկրների գրականությունները՝
  • կանադական գրականությունը
    • List of French Canadian writers from outside Quebec
    • Literature of Quebec
      • List of Quebec authors
  • ֆրանսիական Վեստ Ինդիայի (Կարիբյան ավազանի) երկրների գրականությունները՝
    • Գվադելուպեի գրականությունը
    • Հայիթիի գրականությունը
    • Մարտինիկայի գրականությունը
  • Ֆրանկոֆոն Աֆրիկայի գրականությունները՝
    • Ալժիրի գրականությունը
    • Բենինի գրականությունը
    • Բուրկինա Ֆասոյի գրականությունը
    • Բուրունդիի գրականությունը
    • Կամերունի գրականությունը
    • Հարավաֆրիկյան Հանրապետության գրականությունը
    • Չադի գրականությունը
    • Կամորյան կղզիների գրականությունը
    • Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության գրականությունը
    • Կոնգոյի Հանրապետության գրականությունը
    • Կոտ դ՛Իվուարի (Փղոսկրե ափի) գրականությունը
    • Ջիբութիի գրականությունը
    • Գաբոնի գրականությունը
    • Գվինեայի գրականությունը
    • Մադագասկարի գրականությունը
    • Մալիի գրականությունը
    • Մավրիտանիայի գրականությունը
    • Մավրիտիուսի գրականությունը
    • Մարոկկոյի գրականությունը
    • Նիգերի գրականությունը
    • Ռուանդայի գրականությունը
    • Ռեունիոնի գրականությունը
    • Սենեգալի գրականությունը
    • Սեյշելյան կղզիների գրականությունը
    • Տոգոյի գրականությունը
    • Թունիսի գրականությունը
    • Postcolonial literature
    • List of African writers (by country)
  • Ասիայի երկրների ֆրանկոֆոն գրականությունները
    • Լիբանանի գրականությունը(տես՝ Écrivains libanais francophones)
    • Կամբոջայի գրականությունը
    • Լաոսի գրականությունը
    • Վիետնամի գրականությունը

Ֆրանկոֆոն գրողների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • List of French language poets
  • List of French language authors
  • Ժորժ Սիմենոն (Բելգիա)
  • Մորիս Մետերլինկ (Բելգիա)
  • Ժակ Ռումեն (Հայիթի)
  • Լեոպոլդ Սեդար Սենգոր (Սենեգալ)
  • Բլեզ Սանդրար (Շվեյցարիա)
  • Էմիլ Նելիգան (Կանադա)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Charles Bonn, Xavier Garnier et Jacques Lecarme (sous la direction de), Littérature francophone, Paris, Hatier, 409 p. 2218716763
  • Zahida Darwiche Jabbour, Littératures francophones du Moyen-Orient : Égypte, Liban, Syrie, Edisud, Aix-en-Provence, 2007, 206 p. 978-2-7449-0702-9
  • Jean-Louis Joubert (sous la direction de), Littérature Francophone : anthologie, Paris, Nathan, 1992, 446 p. 2288824026
  • Henri Lemaître, Dictionnaire Bordas de littérature française et francophone, Paris, Bordas, 1985, 850 p. 2040161694
  • Le Robert Quotidien: dictionnaire pratique de la langue française. Paris, 1996.
  • Romaine, Suzanne. Bilingualism. London, Blackwell, 1989.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Une histoire de la Francophonie - Organisation internationale de la Francophonie». www.francophonie.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  2. 2,0 2,1 Jack, Belinda (1996). Francophone Literatures. Oxford: Oxford University Press. ISBN 0198715072.