Jump to content

Ֆրանկ Ռիստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկ Ռիստեր
 
Կուսակցություն՝ Agir?
Կրթություն՝ ISG Business School? և ESSEC Business School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 3, 1974(1974-01-03)[1][2][3][…] (50 տարեկան)
Ծննդավայր Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]
Քաղաքացիություն  Ֆրանսիա
 
Կայք՝ franckriester.fr
 
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր

Ֆրանկ Ռիստեր (ֆր.՝ Franck Riester, հունվարի 3, 1974(1974-01-03)[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի մշակույթի նախարարը 2018 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկ Ռիստերը ծնվել է 1974 թվականի հունվարի 3-ին Փարիզում, ավարտել է կառավարման բարձրագույն ինստիտուտը, այնուհետև տնտեսագիտական և առևտրային գիտությունների բարձրագույն դպրոցի տեղական ինքնակառավարման բաժնում ստացել է մագիստրոսի աստիճան։ Մասնագիտական գործունեությունն սկսել է աուդիտորական ընկերությունում[4]։

Ավելի ուշ մասնակցել է ընտանեկան բիզնեսին. զբաղվել է Peugeot ավտոմեքենաների վաճառքով պապի հիմնած Tristar SA ընկերությունում։ Միաժամանակ 1995 թվականին ընտրվել է Քուլոմյեի քաղաքային խորհրդի անդամ (Սեն և Մարինա դեպարտամենտ)՝ Քի Դրյուի ցուցակով։ 2001 թվականին դարձել է փոխքաղաքապետ, 2007 թվականին ժողովրդական շարժման միության աջակցությամբ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողով Սենի և Մարնի դեպարտամենտի 5-րդ օկրուգից (հայտնի է դարձել համացանցում հեղինակային իրավունքները պաշտպանող HADOPI օրենքի անցկացման գործում ակտիվ մասնակցության շնորհիվ)։ 2008 թվականին ընտրվել է Քուլոմյեի քաղաքապետ[5]։

2012 թվականին մասնակցել է Նիկոլա Սարկոզիի նախագահական քարոզարշավին, 2013 թվականին դարձել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ինչպես նաև ընտրվել Կուլոմյե շրջանի համայնքների համայնքի նախագահ։

2017 թվականին «Հանրապետականներ» կուսակցության աջակցությամբ վերընտրվել է Ազգային ժողովում, սակայն դեմ է արտահայտվել նախագահ Մակրոնին և վարչապետ Ֆիլիպին և իր համախոհների հետ միասին 2017 թվականի հոկտեմբերի 31-ին հեռացվել կուսակցությունից[6][7]։

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Ֆիլիպի երկրորդ կառավարությունում մշակույթի նախարարի պաշտոն է ստացել[8]։

2019 թվականի հուլիսի 16-ին Ազգային ժողովը հավանություն է տվել ապրիլյան հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման և կոնսերվացման մասին օրենքին։ Պատասխանելով հինգ տարվա աշխատանքների սահմանված ժամկետի վերաբերյալ քննադատությանը՝ Ռիստերը հայտարարել է. «չպետք է շփոթել արագությունը և շտապողականությունը»[9]։

2020 թվականի մարտի 9-ին Ռիստերի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, ինչն առաջին դեպքն է դարձել Ֆրանսիայի կառավարության նախարարների շրջանում, և հաջորդ 14 օրը նա անցկացրել է կարանտինում[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերին Ռիստերը աջ քաղաքական գործիչների շրջանում առաջիններից մեկն էր, ով հրապարակավ հայտարարել է իր նույնասեռականության մասին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Riester F. https://twitter.com/franckriester/status/837273306487214080/
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Répertoire national des élus — 2019.
  4. «Biographie Franck Riester» (ֆրանսերեն). le Parisien. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. «Biographie Franck Riester» (ֆրանսերեն). Gala. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. Sébastien Tronche (2017 թ․ հոկտեմբերի 31). «Après des semaines d'imbroglio, LR finit par exclure Edouard Philippe et les Macron-compatibles en 15 minutes chrono» (ֆրանսերեն). Europe 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. Olivier Faye (2018 թ․ հոկտեմբերի 17). «Franck Riester, un « constructif » au ministère de la culture» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. Горохов Дмитрий (2018 թ․ հոկտեմբերի 17). «Третье обновление. Как Эмманюэль Макрон сменил ближний круг». ТАСС. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. Claire Bommelaer (2019 թ․ հուլիսի 16). «Notre-Dame: la loi pour la restauration adoptée» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  10. Enguérand Renault (2020 թ․ մարտի 10). «Franck Riester atteint par le coronavirus, l'examen de loi audiovisuelle maintenu» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  11. Luc Le Vaillant (2012 թ․ ապրիլի 15). «Franck Riester : Sexus non politicus» (ֆրանսերեն). Liberation. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Franck Riester» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկ Ռիստեր» հոդվածին։