Ֆրամի թանգարան
Ֆրամի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Վայր | Օսլո |
Հասցե | Bygdøynesveien 36, 0286 Oslo |
Հիմնադրվել է | մայիսի 20, 1936 |
Կայք | frammuseum.no |
Ֆրամի թանգարան (նորվ.՝ Frammuseet), թանգարան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, որը նվիրված է նորվեգական բևեռային արշավանքին։ Տեղակայված է Բյուգեն թերակղզում՝ Կոն-Տիկի թանգարանի հարևանությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրամի թանգարանը հիմնադրվել է 1936 թվականի մայիսի 20-ին Կրիստիան Լարսի, Օտտո Սվերդրուպի, Օսկար Վիսթինգի և Սկոտ Հանսեն Սիգուրդի նախաձեռնությամբ։ Այն իրենից ներկայացնում է ապակեպատ վրան և գտնվում է Ֆրամի նավի ետնամասում։ Այդ նավով 1921—1922 թվականներին Ֆրիտյոֆ Նանսենը հումանիտար օգնություն է ուղարկել Պավոլժեի սովահար բնակչությանը Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ[1]։
Թանգարանի գլխավոր ցուցանմուշը «Ֆրամ» նավն է։ Այցելուներին թույլատրվում է բարձրանալ նավի տախտակամած և ներքին սենյակներ։ Ցուցադրվում են նաև արշավանքի ընթացքում ձեռք բերված կենդանիների կմախքներ, այդ թվում՝ սպիտակ արջի և պինգվինների[2]։
Ֆրամի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է Ֆրիտյոֆ Նանսենի պատվերով, 1892 թվականին։ Ջրատարողությունը՝ 402 տ։ 1893-1896 թվականներին դրեյֆել է Արկտիկայում՝ Նորսիբիրական կղզիներից դեպի Շպիցբերգենի հյուսիս, սկզբում (մինչև 1895 թ.-ը) Նանսենի, այնուհետև Օտտո Սվերդրուպի ղեկավարությամբ։
1898-1902 թվականներին Սվերդրուպը «Ֆրամ»-ով կատարել է նավարկություն Կանադական կղզեխմբի հյուսիսային մասում, 1910-1912 թվականներին Ռուալ Ամունդսենը «Ֆրամ»-ով նավարկել է դեպի Անտարկտիդա։ «Ֆրամը» տեղակայված է Օսլոյի թանգարան-տաղավարում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ К. Маклаков Итоги Международного полярного года // Наука Урала. —Екатеринбург, 2011, март. — № 5. — С. 6.
- ↑ Huntford, Roland (1997). Nansen. London: Abacus. p. 750. ISBN 978-0-349-11492-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |