Ֆրամի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրամի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
ՎայրՕսլո
ՀասցեBygdøynesveien 36, 0286 Oslo
Հիմնադրվել էմայիսի 20, 1936
Կայքframmuseum.no
Քարտեզ
Քարտեզ

Ֆրամի թանգարան (նորվ.՝ Frammuseet), թանգարան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, որը նվիրված է նորվեգական բևեռային արշավանքին։ Տեղակայված է Բյուգեն թերակղզում՝ Կոն-Տիկի թանգարանի հարևանությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրամի թանգարանը հիմնադրվել է 1936 թվականի մայիսի 20-ին Կրիստիան Լարսի, Օտտո Սվերդրուպի, Օսկար Վիսթինգի և Սկոտ Հանսեն Սիգուրդի նախաձեռնությամբ։ Այն իրենից ներկայացնում է ապակեպատ վրան և գտնվում է Ֆրամի նավի ետնամասում։ Այդ նավով 1921—1922 թվականներին Ֆրիտյոֆ Նանսենը հումանիտար օգնություն է ուղարկել Պավոլժեի սովահար բնակչությանը Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ[1]։

Թանգարանի գլխավոր ցուցանմուշը «Ֆրամ» նավն է։ Այցելուներին թույլատրվում է բարձրանալ նավի տախտակամած և ներքին սենյակներ։ Ցուցադրվում են նաև արշավանքի ընթացքում ձեռք բերված կենդանիների կմախքներ, այդ թվում՝ սպիտակ արջի և պինգվինների[2]։

Ֆրամի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է Ֆրիտյոֆ Նանսենի պատվերով, 1892 թվականին։ Ջրատարողությունը՝ 402 տ։ 1893-1896 թվականներին դրեյֆել է Արկտիկայում՝ Նորսիբիրական կղզիներից դեպի Շպիցբերգենի հյուսիս, սկզբում (մինչև 1895 թ.-ը) Նանսենի, այնուհետև Օտտո Սվերդրուպի ղեկավարությամբ։

1898-1902 թվականներին Սվերդրուպը «Ֆրամ»-ով կատարել է նավարկություն Կանադական կղզեխմբի հյուսիսային մասում, 1910-1912 թվականներին Ռուալ Ամունդսենը «Ֆրամ»-ով նավարկել է դեպի Անտարկտիդա։ «Ֆրամը» տեղակայված է Օսլոյի թանգարան-տաղավարում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. К. Маклаков Итоги Международного полярного года // Наука Урала. —Екатеринбург, 2011, март. — № 5. — С. 6.
  2. Huntford, Roland (1997). Nansen. London: Abacus. p. 750. ISBN 978-0-349-11492-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։