Ֆոսֆին
Ֆոսֆին | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Ֆոսֆին |
Քիմիական բանաձև | PH₃ |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 5,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,379 գ/լ, գազ (25 °C) գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 9,96 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,6E−18 ջոուլ[3] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −209 ± 1 ℉[2] և −133 °C[3] °C |
Եռման ջերմաստիճան | −126 ± 1 ℉[2] և −87,75 °C[3] °C |
Գոյացան էնթալպիա | 5,4 կՋ/մոլ կՋ/մոլ |
Գոլորշու ճնշում | 41,3 ± 0,1 մթնոլորտ[2] |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 31,2 մգ/100 մլ (17 °C) գ/100 մլ |
Դիպոլ մոմենտ | 1,9E−30 Կլ·մ[3] |
Դասակարգում | |
CAS համար | 7803-51-2 |
PubChem | 24404 |
EINECS համար | 232-260-8 |
SMILES | P |
ЕС | 232-260-8 |
RTECS | SY7525000 |
ChEBI | 22814 |
IDLH | 69,5 ± 0,1 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ֆոսֆին, անգույն, խիստ թունավոր, նեխած ձկան հոտով գազ։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգույն գազ է, ջրում վատ է լուծվում, ջրի հետ չի փոխազդում։ Ցածր ջերմաստիճաններում ֆոսֆինն առաջացնում է հիդրատ 8РН3·46Н2О։ Լուծվում է բենզոլում, դիէթիլեթերում, ծծմբածխածնում։ −133,8 °C-ում առաջացնում է բյուրեղներ, որոնք առաջացնում են սահմանակենտրոնային խորանարդաձև ցանց։ Ֆոսֆինի մոլեկուլը իրենից ներկայացնում է քառանիստ բուրգ։ Դիպոլ մոմենտը կազմում է 0,58 Դ, զգալիորեն քիչ, քան ամոնիակում։ Ֆոսֆինի մոլեկուլների միջև ջրածնական կապերը չեն երևում, այդ պատճառով էլ այն ունի ցածր հալման և եռման ջերմաստիճաններ։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոսֆին ստանում են. Սպիտակ ֆոսֆորի և տաք ալկալու փոխազդեցությունից։
Ջրի կամ թթվի և ֆոսֆիդի փոխազդեցությունից։
Քլորաջրածնի և սպիտակ ֆոսֆորի փոխազդեցությունից։
Ֆոսֆոնիումի յոդիդի քայքայումից։
Ֆոսֆորային թթվի քայքայումից։
Ֆոսֆորային թթվի վերականգնումից։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոսֆինը խիստ տարբերվում է իր անալոգ ամոնիակից։ Նրա քիմիական ակտիվությունը ավելի մեծ է, քան ամոնիակինը։ Վատ է լուծվում ջրում։ Թթվածնի բացակայության դեպքում, տաքացնելիս ֆոսֆինը վեր է ածվում պարզ նյութերի։
Օդում ինքնաբոցավառվում է (դիֆոսֆինի գոլորշիների կամ 100 °C-ից բարձր ջերմաստիճանում)
Ցուցաբերում է ուժեղ վերականգնիչ հատկություններ։
Ֆոսֆինը փոխազդելով ուժեղ պրոտոնի դոնորի հետ, կարող է առաջանալ ֆոսֆոնիումի աղեր, որոնք պարունակում են PH4+ իոն։ Ֆոսֆոնիումի աղերը, անգույն, բյուրեղային, չափազանց փխրուն, հեշտ հիդրոլիզվող նյութեր են։
Ֆոսֆոնիումի աղերը, ինչպես նաև ֆոսֆինը, ուժեղ վերականգնիչ հատկություններ ունեն։
Թունավորության մակարդակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոսֆինը շատ թունավոր նյութ է, ազդում է նյարդային համակարգի վրա, խախտում է նյութափոխանակությունը օրգանիզմում։ Ֆոսֆինի հոտը զգացվում է 2-4 մգ/մ³ կոնցենտրիկ խառնուրդում, երկարատև ներշնչումը 10 մգ/մ³ կոնցենտրիկ խառնուրդի դեպքում կարող է առաջ բերել մահ։ Մարդու արյան մեջ ֆոսֆինի պարունակությունը ոչ ավելին է, քան 0,001 մգ/մ³
Ինքնաբռնկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոսֆինը շփվելով օդի թթվածնի հետ կարող է ինքնաբռնկվել։ Կարող է առաջացնել «թափառող կրակ»։ «թափառող կրակներ»[4][5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лидин Р.А. և ուրիշներ, Химические свойства неорганических веществ։ Учеб. пособие для вузов
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 PHOSPHINE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0505.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ Թափառող կրակ — Թերահավատի հայացք
- ↑ Զգուշացեք — Ֆոսֆին!
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոսֆին» հոդվածին։ |
|