Ֆոբոս-2
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր ՌԳԱ ՏՀԻ |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | [1] 1988-059A[1] |
NSSDCA ID | 1988-059A |
SCN | 19287 |
Գործարկման ամսաթիվ | 1988 հուլիսի 12, 17:01:43 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 6220 կգ[1][2][3] |
Ֆոբոս-2 (ռուս.՝ Фобос-2), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի և նրա արբանյակներ Ֆոբոսի և Դեյմոսի հետազոտությունների համար, այս նպատակով արձակված զույգ կայաններից երկրորդը։ Արձակվել է 1988 թվականի հուլիսի 12-ին և Մարսի ուղեծիր է դուրս եկել 1989 թվականի հունվարի 29-ին։ Ֆոբոս-2-ը անխափան գործել է մինչ 1989 թվականի մարտի 27-ը իր թռիչքի ընթացքում հավաքելով տվյալներ Արեգակի, միջմոլորակային միջավայրի, Մարսի և Ֆոբոսի մասին։ Ֆոբոս-2-ը ուսումնասիրեց Մարսի մակերեսը և մթնոլորտը և վերադարձրեց Ֆոբոսի 37 լուսանկար՝ մինչև 40 մետր լուծաչափով[4]։
Առաքելության վերջին փուլից կարճ ժամանակ առաջ, որի ընթացքում տիեզերանավը պետք է մոտենար Ֆոբոսի մակերևույթից 50 մ հեռավորության վրա և բաց թողներ երկու իջեցվող սարքեր (մեկը՝ շարժական ցատկող, մյուսը՝ անշարժ հարթակ), կապը Ֆոբոս-2-ի հետ կորավ։ Առաքելությունն ավարտվեց, երբ տիեզերանավի ազդանշանը չհաջողվեց ստանալ 1989 թվականի մարտի 27-ին։ Վթարի պատճառը նշվեց բորտ-համակարգչի անսարքությունը[4]։
Դեպի Ֆոբոս առաքելություն իրականացնելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարվեց 1984 թվականի նոյեմբերի 14-ին[5]։ Ֆոբոսն ընտրվել է որպես թիրախ, ամերիկյան նախորդող առաքելությունների հետ անմիջական մրցակցությունից խուսափելու համար[5]։ Ի սկզբանե մեկնարկը ծրագրված էր 1986 թվականին, սակայն այն հետագայում տեղափոխվեց 1988[5]։
Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1988 թվականի հուլիսի 12-ին, արձակման համար օգտագործվեց Պրոտոն կրող հրթիռ[6][1]։ Կրող հրթիռի բոլոր աստիճանները աշխատեցին նորմալ, կայանը տեղադրվեց Երկրի ուղեծիր և հետագայում ուղղվեց դեպի Մարս մոլորակ։ 1989 թվականի հունվարի 29-ին Ֆոբոս-2 կայանը դուրս եկավ Մարսի ուղեծիր։
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոբոս-2 առաքելության հենց սկզբից ծագեցին խնդիրներ[7]։ Այն պահին, երբ կայանը հասավ Մարսի ուղեծիր, նրա երեք համակարգիչներից երկուսը անսարք էին[7]։ Մի համակարգիչը ամբողջովին չէր գործում, իսկ երկրորդը գործում էր սխալներով[7]։ Քանի որ կայանի ցանկացած որոշում կայացնում էր առնվազն երկու համակարգչով, մեկ առողջ համակարգիչը չէր կարող կառավարել այն[7]։ Կայանի բարձր արագության հաղորդիչը նույնպես խնդիրներ ուներ[7]։
Ֆոբոս-2-ը հաջողությամբ իրականացրեց երեք հանդիպում Ֆոբոսի հետ՝ օգտագործելով իր տեսասպեկտրոմետրիկ տեսախցիկը, Մարսի հետազոտություննորի համար նախատեսված ռադիոմետրը և լուսաչափը[8]։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը վերադարձրել է Ֆոբոսի բարձր որակի 37 լուսանկար՝ պատկերելով արբանյակի մեծ մասը (80%)[9]։ Ինֆրակարմիր սպեկտրոմետրը արբանյակի վրա ջրի հետքեր չի հայտնաբերել[9]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոբոս կայանի կառուցվածքը կրկին օգտագործվել է երկար ձգձգված Մարս-96 առաքելության համար, որն ավարտվել է ձախողմամբ։ 2011 թվականին ձախողվեց նաև Ֆոբոս-Գրունտ առաքելությունը, որը նույնպես նախատեսված էր Ֆոբոսը հետազոտելու համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Phobos 2». US National Space Science Data Centre. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ nasa.gov: Phobos Project Information
- ↑ «Fobos 2» (PDF). NASA. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 4,0 4,1 Nature Publishing Group, Television observations of Phobos
- ↑ 5,0 5,1 5,2 Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջ 246. ISBN 9780387463438.
- ↑ Wesley, Huntress; Marov, Mikhail (2011). Soviet Robots in the Solar System. Chichester, UK: Praxis Publishing. էջ 368. ISBN 978-1-4419-7897-4.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջեր 253–254. ISBN 9780387463438.
- ↑ Murchiea, Scott; Erardb, Stephane (September 1996). «Spectral Properties and Heterogeneity of Phobos from Measurements by Phobos 2». Icarus. 123 (1): 63–86. Bibcode:1996Icar..123...63M. doi:10.1006/icar.1996.0142.
- ↑ 9,0 9,1 Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջ 264. ISBN 9780387463438.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- High quality processed images from the Phobos 2 mission
- Phobos mission images from the Space Research Institute (IKI)
- Raw image data from the Phobos 2 ISM infrared instrument
- What we are searching for on Phobos Արխիվացված 20 Հուլիս 2009 Wayback Machine - an article on the Phobos program at the Web site of the Russian Space Agency (ru)
- Another site with processed images from the Soviet Phobos 2 mission