Ֆյոդոր Լիտկե
Ծնվել է | սեպտեմբերի 17 (28), 1797[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
---|---|
Մահացել է | օգոստոսի 8 (20), 1882[1] (84 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Volkovskoe Lutheran cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ջրագիր, գրող, ծովային ճանապարհորդ, տարածքների սեփականատեր և ռազմական գործիչ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Պաշտոն(ներ) | Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և գերմաներեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Julie Lütke? |
Երեխա(ներ) | Konstantin Fyodorovich Litke? և Q119524675? |
Հայր | Peter von Lütke? |
Մայր | Anna Dorothea Engelová? |
Fyodor Petrovich Litke Վիքիպահեստում |
Ֆյոդոր Պետրովիչ Լիտկե (ռուս.՝ Фёдор Петрович Литке, գերմ.՝ Friedrich Benjamin von Lütke, սեպտեմբերի 17 (28), 1797[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 8 (20), 1882[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս ծովագնաց, աշխարհագրագետ, ծովակալ, Արկտիկայի հետագոտող, Պետերբուրգի ԳԱ նախագահ (1864), ռուսական և օտարերկրյա գիտական հիմնարկների պատվավոր անդամ։
1817–1819 թվականներին մասնակցել է Վ. Գոլովնինի շուրջերկրյա նավարկությանը։ 1826-1829 թվականներին ղեկավարել է «Սենյավին» առագաստանավով շուրջերկրյա Ֆ. Պ. Լիտկե արշավախումբը, հետազոտել Ասիայի հյուսիսային արևելյան ափերը, Պրիբիլովի, Բոնին և Կարոլինյան կղզիները, Բերինգի ծովը։ Կարոլինյան կղզիախմբում հայտնաբերել է 12 նոր կղզի, կատարել օվկիանոսագիտական ուսումնասիրություններ։ Լիտկեն եղել է Ռուսական աշխարհագրական ընկերության կազմակերպիչներից և այն ղեկավարել է 1845-1850 և 1857-1872 թվականներին։ Լիտկեի անունով են կոչվում սառցահատ, հրվանդան, նեղուց, լեռ և աշխարհագրական այլ օբյեկտներ։
Ի պատիվ Ֆյոդոր Լիտկեի անվանակոչվել է 1975 թվականի նոյեմբերի 1-ին Տամարա Սմիռնովայի կողմից հայտնաբերված (5015) Լիտկե աստերոիդը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #120969572 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ (5015) Լիտկե աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոդոր Լիտկե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 628)։ |
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1797 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 20 մահեր
- 1882 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս աշխարհագրագետներ
- Ռուս ծովակալներ
- Ռուս ծովագնացներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ռուս ճանապարհորդներ
- Ռուս գրողներ
- Ռուս գյուտարարներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
- Ռուսաստանի քաղաքական գործիչներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուս ռազմական գործիչներ