Ֆյոդոր Լիտկե
Ֆյոդոր Պետրովիչ Լիտկե (ռուս.՝ Фёдор Петрович Литке, գերմ.՝ Friedrich Benjamin von Lütke, սեպտեմբերի 17 (28), 1797, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 8 (20), 1882[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս ծովագնաց, աշխարհագրագետ, ծովակալ, Արկտիկայի հետագոտող, Պետերբուրգի ԳԱ նախագահ (1864), ռուսական և օտարերկրյա գիտական հիմնարկների պատվավոր անդամ։
1817–1819 թվականներին մասնակցել է Վ. Գոլովնինի շուրջերկրյա նավարկությանը։ 1826-1829 թվականներին ղեկավարել է «Սենյավին» առագաստանավով շուրջերկրյա Ֆ. Պ. Լիտկե արշավախումբը, հետազոտել Ասիայի հյուսիսային արևելյան ափերը, Պրիբիլովի, Բոնին և Կարոլինյան կղզիները, Բերինգի ծովը։ Կարոլինյան կղզիախմբում հայտնաբերել է 12 նոր կղզի, կատարել օվկիանոսագիտական ուսումնասիրություններ։ Լիտկեն եղել է Ռուսական աշխարհագրական ընկերության կազմակերպիչներից և այն ղեկավարել է 1845-1850 և 1857-1872 թվականներին։ Լիտկեի անունով են կոչվում սառցահատ, հրվանդան, նեղուց, լեռ և աշխարհագրական այլ օբյեկտներ։
Ի պատիվ Ֆյոդոր Լիտկեի անվանակոչվել է 1975 թվականի նոյեմբերի 1-ին Տամարա Սմիռնովայի կողմից հայտնաբերված (5015) Լիտկե աստերոիդը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #120969572 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ (5015) Լիտկե աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 628)։ |
