Ֆլորիդա Չանտուրիա
Ֆլորիդա Չանտուրիա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Флорида Чантурия |
Նաև հայտնի է որպես | Պիկովայա դամա |
Ծնվել է | մարտի 30, 1990 (34 տարեկան) Բելորեցկ, Հարավային Ուրալ, Բելորեցկի շրջան, Բաշկորտոստան, Ռուսաստանի Դաշնություն |
Երկիր | Ռուսաստանի Դաշնություն |
Ժանրեր | ջազ, էստրադա |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2016-ներկա |
Կապված | Լենինգրադ |
Կայք | leningrad.top |
Florida Chanturiya Վիքիպահեստում |
Ֆլորիդա Չանտուրիա (ռուս.՝ Флорида Чантурия, մարտի 30, 1990, Բելորեցկ, Հարավային Ուրալ, Բելորեցկի շրջան, Բաշկորտոստան, Ռուսաստանի Դաշնություն), ռուս երգչուհի։ Առավել հայտնի է որպես Լենինգրադ ռոք խմբի բեք վոկալիստ և վոկալիստ[1]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1990 թվականի մարտի 30-ին, Բելորեցկում։ Դպրոցի հետ համատեղ սովորել է երաժշտական դպրոցում. ավարտելուց հետո տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Մշակույթի պետական կուլտուրայի համալսարանի ջազ-էստրադա ֆակուլտետում[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ավարտելուց հետո դարձել է «МАРМЕЛАД party band» խմբի վոկալիստ։
2016 թվականին Լենինգրադ խմբի վոկալիստ Ալիսա Վոկսը որոշում է լքել խումբը։ Երգչուհուն փոխարինելու համար նոր քասթինգ է անցկացվում, որին մասնակցում է Ֆլորիդան։ Քասթինգի ամփոփումից հետո Ֆլորիդան և Վասիլիսա Ստարշովան ընդգրկվում են Լենինգրադ խմբի կազմում։
Խմբի կազմում նրա առաջին ելույթը տեղի է ունեցել Մոսկվայի «Stadium Life» ստադիոնում։ Լենինգրադ խմբի կազմում Ֆլորիդայի առաջին տեսահոլովակը «Ч.П.Х.»-ն է[2]։
2020 թվականին ռուսական Little Big խումբը պետք է ներկայացներ Ռուսաստանը Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում «UNO» երգով, որում, որպես բեք վոկալ, մասնակցություն է ունեցել Ֆլորիդան[3], սակայն մրցույթը չեղարկվել է։
Ֆլորիդան Սանկտ Պետերբուրգում «Ленинградость» անվամբ ստուդիա է բացել, որտեղ վոկալ է դասավանդում[1]։
2020 թվականի մայիսի 8-ին թողարկվել է Little Big խմբի «HYPNODANCER» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է Ֆլորիդան[4]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016՝ «Очки Собчак»
- 2016՝ «В Питере — пить»
- 2017՝ «Вояж»
- 2017՝ «Ч.П.Х.»
- 2017՝ «Кандидат»
- 2017՝ «Кольщик»
- 2017՝ «Экстаз»
- 2018՝ «Жу-Жу»
- 2018՝ «Не хочу быть москвичом»
- 2018՝ «Не Париж»
- 2018՝ «Антидепрессанты»
- 2019՝ «Кабриолет»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Флорида Чантурия». 24SMI (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Ленинград — Ч.П.Х. - YouTube».
- ↑ «Little Big - Uno».
- ↑ «LITTLE BIG - HYPNODANCER (Official Music Video)».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիդա Չանտուրիա» հոդվածին։ |
|