Ֆլորիդա Չանտուրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորիդա Չանտուրիա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունռուս.՝ Флорида Чантурия
Նաև հայտնի է որպեսՊիկովայա դամա
Ծնվել էմարտի 30, 1990 (33 տարեկան)
Բելորեցկ, Հարավային Ուրալ, Բելորեցկի շրջան, Բաշկորտոստան, Ռուսաստանի Դաշնություն
ԵրկիրՌուսաստանի Դաշնություն
Ժանրերջազ, էստրադա
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներվոկալ
Գործունեություն2016-ներկա
ԿապվածԼենինգրադ
Կայքleningrad.top
 Florida Chanturiya Վիքիպահեստում

Ֆլորիդա Չանտուրիա (ռուս.՝ Флорида Чантурия, մարտի 30, 1990, Բելորեցկ, Հարավային Ուրալ, Բելորեցկի շրջան, Բաշկորտոստան, Ռուսաստանի Դաշնություն), ռուս երգչուհի։ Առավել հայտնի է որպես Լենինգրադ ռոք խմբի բեք վոկալիստ և վոկալիստ[1]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի մարտի 30-ին, Բելորեցկում։ Դպրոցի հետ համատեղ սովորել է երաժշտական դպրոցում. ավարտելուց հետո տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Մշակույթի պետական կուլտուրայի համալսարանի ջազ-էստրադա ֆակուլտետում[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո դարձել է «МАРМЕЛАД party band» խմբի վոկալիստ։

2016 թվականին Լենինգրադ խմբի վոկալիստ Ալիսա Վոկսը որոշում է լքել խումբը։ Երգչուհուն փոխարինելու համար նոր քասթինգ է անցկացվում, որին մասնակցում է Ֆլորիդան։ Քասթինգի ամփոփումից հետո Ֆլորիդան և Վասիլիսա Ստարշովան ընդգրկվում են Լենինգրադ խմբի կազմում։

Խմբի կազմում նրա առաջին ելույթը տեղի է ունեցել Մոսկվայի «Stadium Life» ստադիոնում։ Լենինգրադ խմբի կազմում Ֆլորիդայի առաջին տեսահոլովակը «Ч.П.Х.»-ն է[2]։

2020 թվականին ռուսական Little Big խումբը պետք է ներկայացներ Ռուսաստանը Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում «UNO» երգով, որում, որպես բեք վոկալ, մասնակցություն է ունեցել Ֆլորիդան[3], սակայն մրցույթը չեղարկվել է։

Ֆլորիդան Սանկտ Պետերբուրգում «Ленинградость» անվամբ ստուդիա է բացել, որտեղ վոկալ է դասավանդում[1]։

2020 թվականի մայիսի 8-ին թողարկվել է Little Big խմբի «HYPNODANCER» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է Ֆլորիդան[4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016՝ «Очки Собчак»
  • 2016՝ «В Питере — пить»
  • 2017՝ «Вояж»
  • 2017՝ «Ч.П.Х.»
  • 2017՝ «Кандидат»
  • 2017՝ «Кольщик»
  • 2017՝ «Экстаз»
  • 2018՝ «Жу-Жу»
  • 2018՝ «Не хочу быть москвичом»
  • 2018՝ «Не Париж»
  • 2018՝ «Антидепрессанты»
  • 2019՝ «Кабриолет»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]