Ֆլորան Մանոդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորան Մանոդու
ֆր.՝ Florent Manaudou
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1990(1990-11-12)[1][2][3][…] (33 տարեկան)
ԾննդավայրՎիյորբան[4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունLycée de la plaine de l'Ain?
Մասնագիտությունլողորդ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքflorentmanaudou.com
 Florent Manaudou Վիքիպահեստում

Ֆլորան Մանոդու (ֆր.՝ Florent Manaudou, նոյեմբերի 12, 1990(1990-11-12)[1][2][3][…], Վիյորբան[4][5]), ֆրանսիացի լողորդ, 2012 թվականի 50 մետր ազատ լող օլիմպիական սպորտաձևի չեմպիոն, աշխարհի առաջնության 7-ակի և Եվրոպայի առաջնության 9-ակի չեմպիոն։ Ֆլորանը լողի օլիմպիական չեմպիոն Լոռ Մանոդուի կրտսեր եղբայրն է։ 50 մետր կարճ տարածության և մեջքով լողի 50 մետր տարածության աշխարհի ռեկորդսմեն։ Ունիվերսալ է, հանդես է գալիս լողի բոլոր սպորտաձևերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորանը լողով սկսել է զբաղվել իր ավագ եղբոր՝ Նիկոլի անմիջական ղեկավարությամբ։ Ավելի ուշ, նա սկսել է մարզվել Մարսելի լողորդական ակումբում։ 2007 թվականին մարզիկը դարձել է Ֆրանսիայի 50 մետր տարածության ազատ ոճի երիտասարդական առաջնությունը։ 2009 թվականին Ֆլորանը ծառայության է անցել Ֆրանսիայի ցամաքային ուժերի հրետանային զորքերում։

Երեք տարի հարաբերությունների մեջ է եղել Ֆանի Սքալիի հետ։ Սիրային հարաբերություններ է ունեցել նաև Էմբր Բեյքերի հետ։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Շանհայում տեղի ունեցած ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնության ժամանակ, Ֆլորանը մասնակցել է միայն մեկ անհատական մրցման՝ 50 մետր բատերֆլայ։ Եզրափակչում ֆրանսիացին վերջնագծին հասել է հինգերորդը՝ 50 մետրանոց լողավազանը անցնելով 23,49 վայրկյանում։ Այն շատ ավելի ցածր ցուցանիշ է եղել ի համեմատություն նախալողի (23,31 վ) և կիսաեզրափակչի (23,32 վ) ժամանակ ցուցաբերած արդյունքի։ Ֆլորանը մասնակցել է նաև 4×100 մ կոմբինացված մրցմանը, որտեղ իր շրջանը նա հաղթահարել է բատերֆլայով։ Սակայն ֆրանսիական թիմը չի կարողացել հայտնվել եզրափակչում՝ 3.36,21 արդյունքով։

Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերի ընտրության ժամանակ Մանոդոն, լողի 50 մետրանոց մարզաձևի ժամանակ, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ամորի Լևոյին։ Չնայած Ֆլորանը Օլիմպիադայում հայտնվել է միայն 10-րդ ցուցանիշով (21,95 վ)։ Հենց նա էլ արդյունքում նվաճեց օլիմպիական ոսկե մեդալը։ Նա դարձել է առաջին ֆրանսիացին, որը հաղթահարել է այդ հեղինակավոր տարածությունը[7]։ Եզրափակչում լողալով 7-րդ ջրուղիով՝ Ֆլորանը անցել է ամերիկացի Քալեն Ջոնսին և Պեկինի օլիմպիական խաղերի ֆավորիտ, բրազիլացի Սեզար Սիելուին՝ գրանցելով հաջող ժամանակ (21,34 վ)[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.sports-reference.com/olympics/athletes/ma/florent-manaudou-1.html
  2. 2,0 2,1 http://www.bbc.co.uk/sport/olympics/2012/athletes/91f64e0b-d286-405c-9085-737e3a0cd8c5
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nj.com/olympics/index.ssf/2012/08/london_olympics_cullen_jones_f_1.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.astro.com/astro-databank/Manaudou,_Florent
  6. http://www.bbc.co.uk/sport/olympics/2012/sports/swimming/events/mens-50m-freestyle
  7. «Swimming at the 2012 London Summer Games: Men's 50 metres Freestyle Final». Sports Reference LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. «Swimming at the 2012 London Summer Games: Men's 50 metres Freestyle Round One». Sports Reference LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «Swimming at the 2012 London Summer Games: Men's 50 metres Freestyle Semi-Finals». Sports Reference LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Флоран Маноду – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորան Մանոդու» հոդվածին։