Ֆիմոզ
Ֆիմոզ | |
---|---|
Էրեկցված առնանդամ ֆիմոզով | |
Տեսակ | Ուրոլոգիա |
Բժշկական մասնագիտություն | ուրոլոգիա |
Բարդություններ | Բալանիտ |
Սկիզբը | Ծնվելիս |
Տևողություն | Սովորաբար հետ է զարգանում 3 տարեկանից |
Phimosis Վիքիպահեստում |
Ֆիմոզ, վիճակ, երբ առնանդամի գլխիկի մաշկը (թլիպը) անհնար է հետ քաշել գլխիկից[1]։ Միզարձակման ժամանակ առաջանում է փուչիկի նման այտուցվածություն թլիպի տակ[1]։ Կարող է հանգեցնել ցավի էրեկցիայի ժամանակ, չնայած այն անցավ է[1]։ Առնանդամի գլխիկի բորբոքման (բալանիտ) դեպքում առկա է ֆիմոզի զարգացման մեծ հավանականություն, ինչպես նաև մեծանում է բարդությունների հավանականությունը[1]։
Երեխաների մոտ նորմալ է առնանդամի գլխիկի մաշկը հետ քաշելու անհնարինությունը[2]։ 90% և ավել դեպքերում հետ քաշելու անկարողությունը հանդիպում է 7 տարեկանում, 99% դեպքերում՝ 16[2][3]։ Երբեմն ֆիմոզը կարող է առաջանալ բալանիտի կամ քսերոտիկ խցանող բալանիտի հետևանքով առաջացած սպիների պատճառով[3]։ Վերջինս սովորաբար ախտորոշվում է տեսնելով սպիներ առնանդամի թլիպի բացվածքում[3]։
Սովորաբար, ֆիմոզը հետ է զարգանում 3 տարեկան երեխաների մոտ[2]։ Տղաների կյանքի վաղ տարիներին չպետք է փորձել հետ քաշել թլիպը[2]։ Նրանց, ում վիճակը չի բարելավում հետագայում, կարող են տրվել ստերոիդ քսուքներ՝ թուլացնելու նպատակով ամուր մաշկը[2]։ Եթե այս մեթոդը համակցված ձգող վարժություններով արդյունավետ չէ, ապա կարող են կրրառվել այլ բուժումներ, ինչպիսինն է թլպատումն է[2]։ Ֆիմոզի բարդություն է պարաֆիմոզը, երբ ամուր մաշկը օղակվում է գլխիկի հետևում[3]։ Անվանումը հուներեն ֆիմոզ բառից է, որը նշանակում է «դնչակալ»[4]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվելիս, թլիպի ներքին մակերեսը հպված է առնանդամի գլխիկին։ Մանկության վաղ տարիներին թլիպը սովորաբար հնարավոր չէ հետ քաշել և որոշ տղամարդիկ հասնելով 18 տարեկան, կարող են ունենալ թլիպ, որը անհնար է լրիվ հետ քաշել[5]։
Բժշկական ասոցացիան խորհուրդ է տալիս հետ չքաշել նորածնի թլիպը, որպեսզի կանխվի սպիացման գործընթացը[6][7]։ Կան կարծիքներ, որ թլիպի հետ չքաշելը ճիշտ է նաև հասուն տղամարդկանց համար ևս[8][9]։ Հիլը նշում է, որ լիարժեք հետ քաշելուն հնարավոր չէ հասնել մինչ ուշ մանկություն կամ վաղ հասունություն[10]։ Ըստ դանիական հետազոտությունների թլիպի առաջին հետ քաշելու միջին տարիքը 10,4 տարեկանն է[11]
Ռիկվուդը, ինչպես մյուս հեղինակները առաջարկում էին, որ իրական ֆիմոզ ախտորոշումը շատ է հանդիպում, պայմանավորված նորմալ թլիպի հետ չքաշվելու և ախտաբանական վիճակի միջև տարբերություների գնահատման անկարողությամբ[12][13][14]։ Որոշ հեղինակներ տարբերելու նպատակով կիրառում են «ֆիզիոլոգիական» և «ախտաբանական» տերմինները[15]։ Ուրիշները օգտագործում են «հետ չքաշելի» տերմինը՝ տարբերելու զարգացման խանգարումը ախտաբանականից[12]։
Որոշ դեպքերում պատճառը մնում է անհայտ կամ առաջանում են դժվարություններ ֆիզիոլոգիականը ախտաբանականից տարբերակելու գործում, երբ նորածնի մոտ ի հայտ են գալիս դժվարություններ միզելիս կամ թլիպի տեսանելի արտափքում միզարձակման ընթացքում։ Այնուամենայնիվ արտափքումը չի վկայում միզուղիների խցանման վերաբերյալ[16]։
Կանանց մոտ ֆիմոզի հետ համեմատելի վիճակ է «ծլիկի ֆիմոզը», սակայն ծլիկի գլխիկը հնարավոր չէ հետ քաշել պայմանավորված ծլիկի գլխիկի սահմանափակ հնարավորություններով[17]։
Ծանրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 աստիճան-թլիպի լրիվ հետ քաշում՝ ամուր գլխիկի հետևում
- 2 աստիճան-գլխիկի մասնակի մերկացում, թլիպը սահմանափակող (ոչ բնածին կպումներ) գործոններ
- 3 աստիճան-մասնակի հետ քաշում, միզուկի բացվածքը տեսանելի է
- 4 աստիճան-աննշան հետ քաշում
- 5 աստիճան-թլիպի հետ քաշելու անհնարինություն[18]
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան 3 մեխանիկական վիճակներ, որոնք կանխում են թլիպի հետ քաշումը․
- Թլիպի արտաքին բացվածքի և առնանդամի գլխիկի չափերի միջև անհամապատասխանություն։ Վերջինս նորմալ է երեխաների և դեռահասների մոտ[19][20]
- Թլիպի ներքին մակերեսը միաձուլված է առնանդամի գլխիկին։ Սա նորմալ է երեխաների և դեռահասների, բայց ոչ մեծահասակների մոտ[20]
- Թլիպի սանձիկը շատ կարճ է լրիվ հետ քաշումը ապահովելու համար (կարճ սանձիկ)[20]
Ախտաբանական ֆիմոզը, ի տարբերություն թլիպի բնական հետ քաշելու անհնարինությանը մանկության տարիներին, հազվադեպ է և պատճառները տարբեր են։ Որոշ դեպքերում պատճառը բալանիտն է (առնանդամի գլխիկի բորբոքում)[21]։
Սկլերոտիկ, ատրոֆիկ որքին (նույն վիճակն է ինչ քսերոտիկ խցանող բալանիտը) հանդիսանում է հիմնական (նույնիսկ գլխավոր)[22] պատճառ ախտաբանական ֆիմոզի[23]։ Անհայտ ծագման մաշկի խնդիր է, որը հանգեցնում է սպիտակ օղակների առաջացման պնդացած թլիպի հյուսվածքի վրա (ցիկատրիքս)։ Ոչ էլաստիկ հյուսվածքը կանխում է թլիպի հետ քաշումը։
Ֆիմոզը կարող է առաջանալ ցանկացած տեսակի քրոնիկ բորբոքման (բալանապոստիտ), կրկնվող կաթետերիզացիայի կամ թլիպի բռնի հետ քաշման հետևանքով[24]։
Չբուժված շաքարային դիաբետի հետևանքով նույնպես կարող է առաջանալ ֆիմոզ, պայմանավորված մեզում գլյուկոզայի առկայությամբ, որը նպաստում է ինֆեկցիայի զարգացմանը թլիպում[25]։
Ֆիմոզը դեռահասների և մեծահասակների մոտ կարող է ընթանալ տարբեր ծանրությամբ։ Որոշները կարողանում են հետ քաշել թլիպը մասնակի (հարաբերական ֆիմոզ), մինչդեռ մյուսները անկարող են հետ քաշել իրենց թլիպը, նույնիսկ երբ առնանդամը թորշոմած վիճակում է (լրիվ ֆիմոզ)։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիոլոգիական ֆիմոզը հաճախ է հանդիպում 10 և պակաս տարեկանների մոտ և հանդիսանում է նորմալ վիճակ և չի պահանջում միջամտություն[19][26][27]։ Հետ չքաշելի թլիպը սովորաբար սեռահասունության ընթացքում դառնում է հետ քաշվող[27]։
Եթե ֆիմոզը դեռահասների և մեծահասակների մոտ չի առաջացնում սուր կամ ծանր խնդիրներ, կիրառելի են ոչ վիրահատական միջոցները։ Բուժման ընտրությունը հաճախ որոշվում է, թե արդյոք թլպատումը դիտվում է վերջին բուժման տարբերակ կամ նախընտրելի տարբերակ։
Ոչ վիրահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղային ստերոիդ քսուքները, այնպիսին ինչպիսինն են բետամետազոնը, մոմետազոն ֆուրոատ և կորտիզոնը արդյունավետ են ֆիմոզի բուժման մեջ և հանդիսանում են թլպատման այլընտրանքային տարբերակ[26][28][29]։ Հիմնավորվում է, որ ստերոիդները իջեցնում են բորբոքային և իմուն պատասխանը և բարակեցնում են մաշկը[26]։
- Թլիպի ձգումը կարող է իրականացվել ձեռքով, բալոններով կամ այլ գործիքներով։ Ձգման մեջ գտնվող մաշկը լայնանում, ընդարձակվում է խթանելով հավելյալ բջիջների աճը։
Վիրահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրահատական միջամտությունը ներառում է թլիպի ամբողջական հեռացումից մինչ թլիպի ամրությունը մեղմացնող փոքր վիրահատություններ․
- Դորզալ կտրվածքը (սուպերկտրվածք) կատարվում է թլիպի վերին մակերեսի երկարությամբ թլիպի ծայրից մինչ պսակ՝ մերկացնելով գլխիկը առանց հեռացնելու որևէ հյուսվածք։
- Վենտրալ կտրվածք (ենթակտրվածք) կատարվում է թլիպի ստորին մակերեսի երկարությամբ սանձիկի ծայրից մինչ գլխիկի հիմք՝ հեռացնելով սանձիկը։ Հաճախ կիրառվում է, երբ առկա է միևնույն ժամանակ և՚ կարճ սանձիկ և և՚ ֆիմոզ։
- Թլիպի պլաստիկա, կատարվում է սահմանափակ դորզալ կտրվածք լայնական փակմամբ մաշկի ձգող գծի երկայնքով[30]։ Կարող է լինել արդյունավետ այլընտրանքային միջոց թլպատման փոխարեն[14]։ Առավելություններն են քիչ ցավը և կարճ առողջացման ժամանակը ի համեմատ թլպատման, ինչպես նաև կոսմետիկ էֆեկտները[30]։
- Թլպատում երբեմն կատարվում է ֆիմոզի դեպքում և հանդիսանում է արդյունավետ բուժման միջոց։Այնուամենայնիվ, բուժման այս տարբերակը 2012-ից ի վեր ավելի քիչ տարածված է դարձել[5]։
Հետազոտությունները թլպատված նորածինների շրջանում ֆիմոզը կանխելու վերաբերյալ հակասական են, թեև թլպատումը կանխում է ֆիմոզը[13][24];
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահաճախ հանդիպող բարդությունը պարաֆիմոզն է։ Վերջինիս դեպքում առնանդամի գլխիկը այտուցված է և ցավոտ։ Թլիպը անշարժանում է մասնակի հետ քաշած վիճակում այտուցի հետևանքով։ Առնանդամի մոտակա հատվածը թորշոմած է։ Որոշ հետազոտությունների համաձայն ֆիմոզը մեզի պահման[31] և առնանդամի կարցինոմայի ռիսկի գործոն է[32]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիների ընթացքում հրապարակվել են բազմաթիվ հետազոտություններ ֆիմոզի տարածվածության վերաբերյալ։ Դրանք շատ են, քանի որ առկա են դժվարություններ ֆիզիոլոգիականը ախտաբանականից տարբերակելու գործում, չկան վերջնական տարբերություններ և կան բազմաթիվ հավելյալ ազդեցություններ պոստնեոնատալ թլպատման հաճախականության վերաբերյալ, այնտեղ որտեղ նորածին տղաները թլպատվում են։ Ըստ տարածված վիճակագրության ֆիմոզը կազմում է 1% անթլպատված տղամարդկանց շրջանում[13][24][33]։ Զգալիորեն մեծ է դեպքերի թիվը, երբ Ֆիմոզը հավասարեցվում է թլիպի հետ չքաշելու հետ 3 տարեկանից հետո[27][34]։ Մյուսները ֆիմոզի տարածվածությունը դեռահասների և մեծահասկաների մոտ նկարագրել են 50 և ավել։ Վերջինիս պատճառը այն է, որ դեպքերի մեջ ընդգրկվել են նաև ֆիզիոլոգիական ֆիմոզը կամ մասնակի հետ չքաշվող դեպքերը[35]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն մի շարք վյալների, ֆիմոզը կանխել է Ֆրանսիայի Լյուիս XVI-ին հղիացնել իր կնոջը ամուսնության առաջին 7 տարիներին։ Կինը 14 տարեկան էր, իսկ նա՝ 15, երբ նրանք ամունացան 1770-ին; Այնուամենայնիվ սեռական անոմալիայի առկայությունը նրա մոտ հստակ չի համարվում և որոշ գիտնականներ (Վինսենտ Կրոնին և Սիմոն Բերտիեր) հաստատում են, որ վիրահատակն միջամտությունը նշված կլիներ նրա բժշկական բուժումներում, եթե այն անկասկած լիներ։ Հետ չքաշվող թլիպը դեռահասների մոտ նորմալ է, հաճախ և սովորաբար հետ է զարգանում տարիքի զուգընթաց[27]։
ԱՄՆ-ը նախագահ Ջեյմս Գարֆիլդը սպանվել է Չարլզ Գուտեույի կողմից 1881-ին։ Գուտեույի աուտոպսիայի տվյալներով հայտնաբերվել է ֆիմոզ։ Այդ ժամանակ այս ամենը հանգեցրեց ենթադրությունների, որ Գուտեույի վարքը՝ սպանելը, պայմանավորված էր ֆիմոզից հրահրված խելագարությամբ[36]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Phimosis». PubMed Health. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «What are the treatment options for phimosis?». PubMed Health. Institute for Quality and Efficiency in Health Care. 2015 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 McGregor, TB; Pike, JG; Leonard, MP (March 2007). «Pathologic and physiologic phimosis: approach to the phimotic foreskin». Canadian Family Physician Medecin de Famille Canadien. 53 (3): 445–8. PMC 1949079. PMID 17872680.
- ↑ Kirk, Raymond Maurice; Winslet, Marc C. (2007). Essential General Surgical Operations (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 365. ISBN 978-0443103148. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 5,0 5,1 Sukhbir Kaur Shahid (2012 թ․ մարտի 5). «Phimosis in Children». ISRN Urol. 2012: 1–6. doi:10.5402/2012/707329. PMC 3329654. PMID 23002427.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «Care of the Uncircumcised Penis». Guide for parents. American Academy of Pediatrics. September 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Caring for an uncircumcised penis». Information for parents. Canadian Paediatric Society. July 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Huntley JS, Bourne MC, Munro FD, Wilson-Storey D (September 2003). «Troubles with the foreskin: one hundred consecutive referrals to paediatric surgeons». J R Soc Med. 96 (9): 449–451. doi:10.1258/jrsm.96.9.449. PMC 539600. PMID 12949201.(չաշխատող հղում)
- ↑ Denniston; Hill (October 2010). «Gairdner was wrong». Can Fam Physician. 56 (10): 986–987. PMC 2954072. PMID 20944034. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ George Hill (2003). «Circumcision for phimosis and other medical indications in Western Australian boys». The Medical Journal of Australia. 178 (11): 587, author reply 589–90. PMID 12765511. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Thorvaldsen MA, Meyhoff H.. Patologisk eller fysiologisk fimose?. Ugeskrift for Læger. 2005 [archived 2016-02-07];167(16):1852–62. PMID 15929334.
- ↑ 12,0 12,1 Rickwood AM, Walker J (1989). «Is phimosis overdiagnosed in boys and are too many circumcisions performed in consequence?». Ann R Coll Surg Engl. 71 (5): 275–7. PMC 2499015. PMID 2802472. «Authors review English referral statistics and suggest phimosis is overdiagnosed, especially in boys under 5 years, because of confusion with developmentally nonretractile foreskin.»
- ↑ 13,0 13,1 13,2 Spilsbury K, Semmens JB, Wisniewski ZS, Holman CD (2003). «Circumcision for phimosis and other medical indications in Western Australian boys». Med. J. Aust. 178 (4): 155–8. PMID 12580740. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 9-ին.. Recent Australian statistics with good discussion of ascertainment problems arising from surgical statistics.
- ↑ 14,0 14,1 Van Howe RS (1998). «Cost-effective treatment of phimosis». Pediatrics. 102 (4): e43. doi:10.1542/peds.102.4.e43. PMID 9755280. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 19-ին. A review of estimated costs and complications of 3 phimosis treatments (topical steroids, praeputioplasty, and surgical circumcision). The review concludes that topical steroids should be tried first, and praeputioplasty has advantages over surgical circumcision. This article also provides a good discussion of the difficulty distinguishing pathological from physiological phimosis in young children and alleges inflation of phimosis statistics for purposes of securing insurance coverage for post-neonatal circumcision in the United States.
- ↑ McGregor TB, Pike JG, Leonard MP (March 2007). «Pathologic and physiologic phimosis: approach to the phimotic foreskin». Can Fam Physician. 53 (3): 445–8. PMC 1949079. PMID 17872680.
- ↑ Babu R, Harrison SK, Hutton KA (2004). «Ballooning of the foreskin and physiological phimosis: is there any objective evidence of obstructed voiding?». BJU Int. 94 (3): 384–387. doi:10.1111/j.1464-410X.2004.04935.x. PMID 15291873.
- ↑ Munarriz R, Talakoub L, Kuohung W, և այլք: (2002). «The prevalence of phimosis of the clitoris in women presenting to the sexual dysfunction clinic: lack of correlation to disorders of desire, arousal and orgasm». J Sex Marital Ther. 28 (Suppl 1): 181–5. doi:10.1080/00926230252851302. PMID 11898701.
- ↑ Kikiros, C. S.; Beasley, S. W.; Woodward, A. A. (1993 թ․ մայիսի 1). «The response of phimosis to local steroid application» (PDF). Pediatric Surgery International (անգլերեն). 8 (4): 329–332. doi:10.1007/BF00173357. ISSN 0179-0358. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 19,0 19,1 Kayaba H, Tamura H, Kitajima S, et al.. Analysis of shape and retractability of the prepuce in 603 Japanese boys. J Urol. 1996;156(5):1813–5.. doi:10.1016/S0022-5347(01)65544-7. PMID 8863623.
- ↑ 20,0 20,1 20,2 Øster J. Further fate of the foreskin: incidence of preputial adhesions, phimosis, and smegma among Danish schoolboys. Arch Dis Child. 1968;43(228):200–3. doi:10.1136/adc.43.228.200. PMID 5689532.
- ↑ Edwards S (June 1996). «Balanitis and balanoposthitis: a review». Genitourin Med. 72 (3): 155–9. doi:10.1136/sti.72.3.155. PMC 1195642. PMID 8707315.
- ↑ Bolla G, Sartore G, Longo L, Rossi C (2005). «[The sclero-atrophic lichen as principal cause of acquired phimosis in pediatric age]». Pediatr Med Chir (Italian). 27 (3–4): 91–3. PMID 16910457.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Buechner SA (September 2002). «Common skin disorders of the penis». BJU Int. 90 (5): 498–506. doi:10.1046/j.1464-410X.2002.02962.x. PMID 12175386. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 Cantu Jr. S. and paraphimosis 423, բաժին Phimosis and paraphimosis(անգլ.) EMedicine կայքում
- ↑ Bromage, Stephen J.; Anne Crump; Ian Pearce (2008). «Phimosis as a presenting feature of diabetes». BJU International. 101 (3): 338–340. doi:10.1111/j.1464-410X.2007.07274.x. PMID 18005214. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 Hayashi, Y.; Kojima, Y.; Mizuno, K.; Kohri, K. (2011). «Prepuce: phimosis, paraphimosis, and circumcision». ScientificWorldJournal. 11: 289–301. doi:10.1100/tsw.2011.31. PMC 5719994. PMID 21298220. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 27,0 27,1 27,2 27,3 Øster J (1968). «Further fate of the foreskin. Incidence of preputial adhesions, phimosis, and smegma among Danish schoolboys». Arch. Dis. Child. 43 (228): 200–203. doi:10.1136/adc.43.228.200. PMC 2019851. PMID 5689532.
- ↑ Zampieri N, Corroppolo M, Giacomello L, et al.. Phimosis: Stretching methods with or without application of topical steroids?. J Pediatr. 2005;147(5):705–6. doi:10.1016/j.jpeds.2005.07.017. PMID 16291369.
- ↑ Moreno, G; Corbalán, J; Peñaloza, B; Pantoja, T (2014 թ․ սեպտեմբերի 2). «Topical corticosteroids for treating phimosis in boys». The Cochrane Database of Systematic Reviews. 9 (9): CD008973. doi:10.1002/14651858.CD008973.pub2. PMID 25180668.
- ↑ 30,0 30,1 Cuckow PM, Rix G, Mouriquand PD (1994). «Preputial plasty: a good alternative to circumcision». J. Pediatr. Surg. 29 (4): 561–563. doi:10.1016/0022-3468(94)90092-2. PMID 8014816.
- ↑ Minagawa T, Murata Y (June 2008). «[A case of urinary retention caused by true phimosis]». Hinyokika Kiyo (Japanese). 54 (6): 427–9. PMID 18634440.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Daling JR, Madeleine MM, Johnson LG, և այլք: (September 2005). «Penile cancer: importance of circumcision, human papillomavirus and smoking in in situ and invasive disease». Int. J. Cancer. 116 (4): 606–616. doi:10.1002/ijc.21009. PMID 15825185.
- ↑ Shankar KR, Rickwood AM (1999). «The incidence of phimosis in boys». BJU Int. 84 (1): 101–102. doi:10.1046/j.1464-410x.1999.00147.x. PMID 10444134.(չաշխատող հղում) This study gives a low incidence of pathological phimosis (0.6% of uncircumcised boys by age 15 years) by asserting that balanitis xerotica obliterans is the only indisputable type of pathological phimosis and anything else should be assumed "physiological". Restrictiveness of definition and circularity of reasoning have been criticized.
- ↑ Imamura E (1997). «Phimosis of infants and young children in Japan». Acta Paediatr Jpn. 39 (4): 403–5. doi:10.1111/j.1442-200x.1997.tb03605.x. PMID 9316279. A study of phimosis prevalence in over 4,500 Japanese children reporting that over a third of uncircumcised had a nonretractile foreskin by age 3 years.
- ↑ Ohjimi T, Ohjimi H (1981). «Special surgical techniques for relief of phimosis». J Dermatol Surg Oncol. 7 (4): 326–30. doi:10.1111/j.1524-4725.1981.tb00650.x. PMID 7240535.
- ↑ Hodges FM (1999). «The history of phimosis from antiquity to the present». In Milos, Marilyn Fayre; Denniston, George C.; Hodges, Frederick Mansfield (eds.). Male and Female Circumcision: Medical, Legal and Ethical Considerations in Pediatric Practice. New York: Kluwer Academic/Plenum Publishers. էջեր 37–62. doi:10.1007/978-0-585-39937-9_5. ISBN 978-0-306-46131-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Phimosis, by the University of California, San Francisco Urology department
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիմոզ» հոդվածին։ |
|