Ֆիլիպ Յաբլոնսկի
Ֆիլիպ Յաբլոնսկի անգլ.՝ Phillip Carl Jablonski | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1946 |
Ծննդավայր | Joshua Tree, Սան Բերնարդինո շրջան[1] |
Մահացել է | դեկտեմբերի 27, 2019 (73 տարեկան) |
Մահվան վայր | San Quentin State Prison, Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | սերիական մարդասպան և գերի |
Կայք | phillipjablonski.wordpress.com/author/jablonskiadmin/ |
Ֆիլիպ Կարլ Յաբլոնսկի (անգլ.՝ Phillip Carl Jablonski, հունվարի 3, 1946, Joshua Tree, Սան Բերնարդինո շրջան[1] - դեկտեմբերի 27, 2019, San Quentin State Prison, Կալիֆոռնիա), սերիական մարդասպան[2], որը Կալիֆոռնիայում և Յուտայում 1978-1991 թվականներն ընկած ժամանակահատվածում մեղավոր է ճանաչվել 5 կանանց սպանության մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հարբեցողի ընտանիքում, որը ծեծում էր մորը և քրոջը։ 16 տարեկան հասակում Յաբլոնսկին հարձակվել է 14 տարեկան քրոջ վրա, պարանով փաթաթել է վիզը ու նետել մահճակալի վրա։ Յաբլոնսկին ահարկու տեսք ուներ այդ պահին և քույրը մտածում է, որ նա ուզում է բռնաբարել իրեն։ Բայց Յաբլոնսկին անսպասելի կանգ է առնում ու սկսում հեկեկալ։ Երբ քույրն այդ մասին պատմում է ծնողներին, հայրն սկսում է ծեծել նրան։
Սպանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յաբլոնսկին 1968 ամուսնացել է Էլիս Մակգոունի հետ։ Նա սեռական ոտնձգություններ էր կատարում ու փորձում խեղդել նրան բարձով։ Յաբլոնսկին 1968 թվականի նոյեմբերին հանդիպում է Ջեյն Սենդերսի հետ այն բանից հետո, երբ նրա առաջին կինը թողնում է նրան։ Նա բռնաբարում է նրան իրենց հանդիպման հենց առաջին օրը, բայց աղջիկն այդ մասին չի պատմում ոստիկաններին։ Սենդերսը հղիանում է և 1969 թվականի հուլիսին նրանք ուղևորվում են Կալիֆոռնիա։ Մի անգամ սեռական հարաբերության ժամանակ Սենդերսը ուզում է կանգ առնել, իսկ կատաղած Յաբլոնսկին հանում է ատրճանակը ու սպառնում, որ եթե նա չշարունակի, ապա կսպանի նրան։ Նա հարվածում է և Սենդերսը ուշագնաց է լինում, իսկ հենց որ ուշքի է գալիս նա սկսում է բռնաբարել նրան։ 1972 թվականին Սենդերսը ևս թողեց նրան։ 1978 թվականին Յաբլոնսկին սպանում է իր առաջին կնոջը՝ Էլիս Մակգոունին։ 1982 թվականին ազատվելով կալանքից` ամուսնանում է Քերոլ Սպադոնիի հետ։ 1991 թվականի ապրիլի 22-ին Յաբլոնսկին սպանեց 38-ամյա Ֆաթիմա Վեննին, որը Կալիֆոռնիայում 2 դեռահաս աղջիկների մայր էր։ Նա հայտնաբերվել էր մերկ՝ գնդակը գլխում։ Նա նույնպես բռնաբարված էր, իսկ մեջքին կար հետևյալ գրությունը. «Ես սիրում եմ Հիսուսին»։ Հաջորդ օրը՝ 1991 թվականի ապրիլի 23-ին, Յաբլոնսկին խեղդեց իր կնոջը՝ Քերոլ Սպադոնիին, իսկ հետո բռնաբարեց ու սպանեց 72-ամյա զոքանչին։ Ապրիլի 27-ին Յուտայում նա թալանեց ու սպանեց 58-ամյա մի կնոջ։
Ձերբակալություն և դատավճիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ օրը նրան ձերբակալեցին Կանզասում, ու նշանակվեց մահվան դատավճիռ։ Ձերբակալման ժամանակ նա 45 տարեկան էր։ 2006 թվականի հունվարին դատարանը վերանայեց Յաբլոնսկու բողոքարկումը ու թողեց ուժի մեջ մահվան դատավճիռը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://murderpedia.org/male.J/j/jablonski-philip.htm
- ↑ Սերիական մարդասպան(չաշխատող հղում)