Ֆիզիկական օրենքների բնույթը
Ֆիզիկական օրենքների բնույթը անգլ.՝ The Character of Physical Law | |
---|---|
Գրքի հայերեն թարգմանության շապիկ | |
Հեղինակ | Ռիչարդ Ֆեյնման |
Տեսակ | գրավոր աշխատություն և աուդիովիզուալ աշխատանք |
Ժանր | նոնֆիքշն |
Թեմա | Ֆիզիկական օրենք |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1965 |
Կայք | feynmanlectures.caltech.edu/messenger.html(անգլ.) |
«Ֆիզիկական օրենքների բնույթը» (անգլ.՝ The Character of Physical Law), ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի յոթ դասախոսությունների շարքը բնության վերաբերյալ ֆիզիկայի օրենքների մասին։ Ֆեյնմանը հանդես է եկել 1964 թվականին Կոռնելի համալսարանում (որտեղ ինքը ևս սովորել է) Մեսենջերյան ընթերցումների շարքի շրջանակում։ BBC-ն ձայնագրել է դասախոսությունները և հաջորդ տարի գիրք հրատարակել նույն անվամբ[1]։ Կոռնելի համալսարանը BBC-ի ձայնագրություններն առցանց հրապարակել է 2015 թվականի սեպտեմբերին[2]։ Տեքստերը նախապատրաստված չեն եղել, Ֆեյնմանը խոսել է հանպատրաստից՝ օգտվելով միայն կրճատ գրառումներից։
Գրքում ավելացված է նաև Ֆեյնմանի արտասանած ճառը 1965 թվականին՝ Նոբելյան մրցանակ ստանալու ժամանակ, որը նրան շնորհվել է քվանտային էլեկտրադինամիկայի ստեղծման համար։
Հայերեն տպագրվել է 2021 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, ռուսերենից թարգմանությունը՝ Հոմերոս Երիցյանի («Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկենասությամբ)[3]։
Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասախոսություններն ընդգրկում են հետևյալ թեմաները՝
- Ֆիզիկական օրենքի օրինակ. ձգողականության օրենքը
- Մաթեմատիկայի և ֆիզիկայի կապը
- Պահպանման մեծ օրենքները
- Ֆիզիկական օրենքների համաչափությունը
- Անցյալի և ապագայի տարբերությունը
- Հավանականությունը և անորոշությունը քվանտամեխանիկական հայացքն է բնության նկատմամբ
- Նոր օրենքների որոնումները
- Նոբելյան դասախոսություն։ Քվանտային էլեկտրադինամիկայի մշակումը տարածաժամանակային տեսանկյունով։
Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցողները դրական են ընդունել դասախոսությունները[4][5]։ «The Physics Teacher» հանդեսը խորհուրդ է տվել այն ինչպես գիտնականներին, այնպես էլ սիրողական հետաքրքրվողներին, դրական է գնահատել «Ֆիզիկական օրենքների բնույթը»՝ գրելով, որ գիրքն սկզբնապես նախատեսվել է որպես հրապարակային ելույթի լրացում, այն «ավարտվել է որպես ինքնուրույն ստեղծագործություն և հետաքրքիր կլինի» լայն լսարանի համար[6]։
Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանրապես նոր օրենքի որոնումները հետևյալ կերպ են արվում։ Ամենից առաջ կռահում են այն։ - էջ 177
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Feynman, Richard The Character of Physical Law. — Modern Library, 1965. — ISBN 978-0-679-60127-2
- ↑ «Richard Feynman Messenger Lectures (1964) - CornellCast». CornellCast. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Ֆիզիկական օրենքների բնույթը». Զանգակ.
- ↑ Narodny, Leo Reviewed Work: The Character of Physical Law by Richard Feynman(անգլ.) // Leonardo : journal. — 1991. — Т. 24. — № 4. — С. 493. —
- ↑ Michalos, Alex C. Reviewed Work: The Character of Physical Law by Richard Feynman(անգլ.) // Philosophy of Science : journal. — 1967. — Т. 34. — № 2. — С. 194. —
- ↑ Hutchisson, Elmer BOOK AND FILM REVIEWS: The Character of Physical Law(անգլ.) // The Physics Teacher : journal. — 1968. — Т. 6. — № 89. — С. 89—90. — —