Ֆիզիկական օրենքների բնույթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիզիկական օրենքների բնույթը
անգլ.՝ The Character of Physical Law
Գրքի հայերեն թարգմանության շապիկ
ՀեղինակՌիչարդ Ֆեյնման
Տեսակգրավոր աշխատություն և աուդիովիզուալ աշխատանք
Ժանրնոնֆիքշն
ԹեմաՖիզիկական օրենք
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1965
Կայքfeynmanlectures.caltech.edu/messenger.html(անգլ.)

«Ֆիզիկական օրենքների բնույթը» (անգլ.՝ The Character of Physical Law), ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի յոթ դասախոսությունների շարքը բնության վերաբերյալ ֆիզիկայի օրենքների մասին։ Ֆեյնմանը հանդես է եկել 1964 թվականին Կոռնելի համալսարանում (որտեղ ինքը ևս սովորել է) Մեսենջերյան ընթերցումների շարքի շրջանակում։ BBC-ն ձայնագրել է դասախոսությունները և հաջորդ տարի գիրք հրատարակել նույն անվամբ[1]։ Կոռնելի համալսարանը BBC-ի ձայնագրություններն առցանց հրապարակել է 2015 թվականի սեպտեմբերին[2]։ Տեքստերը նախապատրաստված չեն եղել, Ֆեյնմանը խոսել է հանպատրաստից՝ օգտվելով միայն կրճատ գրառումներից։

Գրքում ավելացված է նաև Ֆեյնմանի արտասանած ճառը 1965 թվականին՝ Նոբելյան մրցանակ ստանալու ժամանակ, որը նրան շնորհվել է քվանտային էլեկտրադինամիկայի ստեղծման համար։

Հայերեն տպագրվել է 2021 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, ռուսերենից թարգմանությունը՝ Հոմերոս Երիցյանի («Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկենասությամբ)[3]։

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասախոսություններն ընդգրկում են հետևյալ թեմաները՝

  1. Ֆիզիկական օրենքի օրինակ. ձգողականության օրենքը
  2. Մաթեմատիկայի և ֆիզիկայի կապը
  3. Պահպանման մեծ օրենքները
  4. Ֆիզիկական օրենքների համաչափությունը
  5. Անցյալի և ապագայի տարբերությունը
  6. Հավանականությունը և անորոշությունը քվանտամեխանիկական հայացքն է բնության նկատմամբ
  7. Նոր օրենքների որոնումները
  8. Նոբելյան դասախոսություն։ Քվանտային էլեկտրադինամիկայի մշակումը տարածաժամանակային տեսանկյունով։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցողները դրական են ընդունել դասախոսությունները[4][5]։ «The Physics Teacher» հանդեսը խորհուրդ է տվել այն ինչպես գիտնականներին, այնպես էլ սիրողական հետաքրքրվողներին, դրական է գնահատել «Ֆիզիկական օրենքների բնույթը»՝ գրելով, որ գիրքն սկզբնապես նախատեսվել է որպես հրապարակային ելույթի լրացում, այն «ավարտվել է որպես ինքնուրույն ստեղծագործություն և հետաքրքիր կլինի» լայն լսարանի համար[6]։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրապես նոր օրենքի որոնումները հետևյալ կերպ են արվում։ Ամենից առաջ կռահում են այն։
- էջ 177
Օրենքի փիլիսոփայական կամ, ինչպես այն երբեմն նաև անվանում են, գաղափարախոսական մեկնաբանումը գեթ մի միջոց է այդ օրենքը հիշողության մեջ այնպիսի տեսքով պահելու, որը հարմար է նրա հետևություններն արագորեն կռահելու համար։
- էջ 193
Ես մտադիր եմ պատմել ձեզ, թե ինչպես է իրեն պահում Բնությունը։ Եվ եթե դուք ուղղակի համաձայնեք, որ հնարավոր է՝ նա հենց այդպես էլ պահում է իրեն, ապա կտեսնեք, որ նա սքանչելի ու զմայլելի էակ է։ Եթե կարող եք, մի՛ տանջեք ձեզ այսպիսի հարցով՝ «Բայց ինչպե՞ս կարող է այդպես լինել», քանի որ հակառակ դեպքում դուք այնպիսի փակուղու մեջ կընկնեք, որից դեռ ոչ ոք դուրս չի եկել։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես կարող է այդպես լինել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Feynman, Richard The Character of Physical Law. — Modern Library, 1965. — ISBN 978-0-679-60127-2
  2. "Richard Feynman Messenger Lectures (1964) - CornellCast". CornellCast. Retrieved 2015 թ․ դեկտեմբերի 26.
  3. "Ֆիզիկական օրենքների բնույթը". Zangak. Retrieved 2022 թ․ սեպտեմբերի 26.
  4. Narodny, Leo Reviewed Work: The Character of Physical Law by Richard Feynman(անգլ.) // Leonardo : journal. — 1991. — Т. 24. — № 4. — С. 493. — doi:10.2307/1575548
  5. Michalos, Alex C. Reviewed Work: The Character of Physical Law by Richard Feynman(անգլ.) // Philosophy of Science : journal. — 1967. — Т. 34. — № 2. — С. 194. — doi:10.1086/288144
  6. Hutchisson, Elmer BOOK AND FILM REVIEWS: The Character of Physical Law(անգլ.) // The Physics Teacher : journal. — 1968. — Т. 6. — № 89. — С. 89—90. — doi:10.1119/1.2351260 — Bibcode1968PhTea...6...89F