Ֆեստուս Մոգաե
Ֆեստուս Մոգաե | |
Կուսակցություն՝ | Բոտսվանայի դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Համալսարանի քոլեջ և Սասեքսի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 21, 1939[1][2] (85 տարեկան) |
Ծննդավայր | Սերովե, Բոտսվանա |
Քաղաքացիություն | Բոտսվանա |
Ամուսին | Բարբարա Մոգաե |
Պարգևներ | |
Ֆեստուս Գոնտեբանե Մոգաե (անգլ.՝ Festus Gontebanye Mogae, օգոստոսի 21, 1939[1][2], Սերովե, Բոտսվանա), Բոտսվանայի նախագահ 1998 թվականի ապրիլի 1-ից մինչև 2008 թվականի ապրիլի 1-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեստուս Մոգաեն կրթություն է ստացել Սուսեքսի և Օքսֆորդի համալսարաններում։ Նա վերադառնալով Բոտսվանա աշխատել է տեղի բանկում և Արժույթի միջազգային հիմնադրամում։ Ֆեստուսը մտել է Դեմոկրատական կուսակցություն և 1992 թվականին փոխարինել Պիտեր Մուսիին՝ որպես Բոտսվանայի փոխնախագահ։ 1998 թվականին խորհրդարանը հաստատել է նրան՝ որպես երկրի պաշտոնաթող նախագահ Քվետ Մասիրեի իրավահաջորդ, իսկ 2004 թվականի հոկտեմբերին նա վերընտրվել է։
Նախագահական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոգեան իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում արշավ է սկսել աղքատության, գործազրկության և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար, որը, ըստ նրա, կդադարեցվեր Բոտսվանայում մինչև 2016 թվականը։ Ներկայումս Բոտսվանայում ՁԻԱՀ-ով վարակված մարդկանց թիվը փոքր-ինչ նվազել է 2004 թվականի համեմատ[6]։ Մոգաեն համարվել է Աֆրիկայի սեռական փոքրամասնությունների իրավունքների ամենահայտնի ակտիվիստներից մեկը[6]։
Գործունեության ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հուլիսի 14-ին Մոգաեն հայտարարել է ինը ամիս հետո իր հեռանալու մտադրության մասին։ Նա իր գործը հանձնել է Բոստվանայի փոխնախագահ Սերեթսե Յան Խամուիին։ 2008 թվականին Մոգաեն ժամանակից շուտ հեռացել է աշխատանքից և պաշտոնը զիջել փոխնախագահ Յան Խամին[7]։ 2008 թվականին ստացել է հեղինակավոր Մո Իբրահիմ մրցանակ՝ հմուտ կառավարման և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար։ Նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց` կլիմայի փոփոխության խնդրի վերաբերյալ։ 2015 թվականից նա նախագահել է ՄԱԿ-ի հանձնաժողովը, որը վերահսկում էր Հարավային Սուդանում հակամարտության կողմերի կողմից խաղաղ համաձայնագրերի պահպանումը[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորգեան 1967 թվականին ամուսնացել է Բառբառա Մորգեայի հետ[8]։ Նրանք ունեցել են երեք դուստր՝ Նամեցոն, Չեդզան և Բոյկաեգոն[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://mo.ibrahim.foundation/prize/laureates/festus-gontebanye-mogae
- ↑ https://web.archive.org/web/20110520182253/http://afp.google.com/article/ALeqM5j8gbKwn0tsERDokBWPxImPipuWzQ
- ↑ 5,0 5,1 https://web.archive.org/web/20170416044930/http://governance.berggruen.org/members/253
- ↑ 6,0 6,1 6,2 Кусов, Виталий. «Фестус Могае: президент Ботсваны, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
{{cite news}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ ВЗГЛЯД \ Президент Ботсваны досрочно ушел в отставку
- ↑ Naidoo, Jay (2014 թ․ ապրիլի 3). «A leader I would vote for: Botswana's former president Festus Mogae». Daily Maverick (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ https://www.afdb.org/fileadmin/uploads/afdb/Documents/Generic-Documents/30769540-FR-BIOGRAPHY-HE-FESTUS-GONTEBANYE-MOGAE.PDF
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Festus Mogae - Wikimedia Commons». commons.wikimedia.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- «Festus Mogae». www.c-span.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
{{cite web}}
: Text "C-SPAN.org" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեստուս Մոգաե» հոդվածին։ |
|