Ֆեստուս Մոգաե
Ֆեստուս Մոգաե | |
![]() | |
Կուսակցություն՝ | Բոտսվանայի դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Համալսարանի քոլեջ և Սասեքսի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 21, 1939[1][2] (83 տարեկան) |
Ծննդավայր | Serowe, Բոտսվանա |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Բարբարա Մոգաե |
Պարգևներ | |
Ֆեստուս Գոնտեբանե Մոգաե (անգլ.՝ Festus Gontebanye Mogae, օգոստոսի 21, 1939[1][2], Serowe, Բոտսվանա), Բոտսվանայի նախագահ 1998 թվականի ապրիլի 1-ից մինչև 2008 թվականի ապրիլի 1-ը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեստուս Մոգաեն կրթություն է ստացել Սուսեքսի և Օքսֆորդի համալսարաններում։ Նա վերադառնալով Բոտսվանա աշխատել է տեղի բանկում և Արժույթի միջազգային հիմնադրամում։ Ֆեստուսը մտել է Դեմոկրատական կուսակցություն և 1992 թվականին փոխարինել Պիտեր Մուսիին՝ որպես Բոտսվանայի փոխնախագահ։ 1998 թվականին խորհրդարանը հաստատել է նրան՝ որպես երկրի պաշտոնաթող նախագահ Քվետ Մասիրեի իրավահաջորդ, իսկ 2004 թվականի հոկտեմբերին նա վերընտրվել է։
Նախագահական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոգեան իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում արշավ է սկսել աղքատության, գործազրկության և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար, որը, ըստ նրա, կդադարեցվեր Բոտսվանայում մինչև 2016 թվականը։ Ներկայումս Բոտսվանայում ՁԻԱՀ-ով վարակված մարդկանց թիվը փոքր-ինչ նվազել է 2004 թվականի համեմատ[3]։ Մոգաեն համարվել է Աֆրիկայի սեռական փոքրամասնությունների իրավունքների ամենահայտնի ակտիվիստներից մեկը[3]։
Գործունեության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հուլիսի 14-ին Մոգաեն հայտարարել է ինը ամիս հետո իր հեռանալու մտադրության մասին։ Նա իր գործը հանձնել է Բոստվանայի փոխնախագահ Սերեթսե Յան Խամուիին։ 2008 թվականին Մոգաեն ժամանակից շուտ հեռացել է աշխատանքից և պաշտոնը զիջել փոխնախագահ Յան Խամին[4]։ 2008 թվականին ստացել է հեղինակավոր Մո Իբրահիմ մրցանակ՝ հմուտ կառավարման և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար։ Նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց` կլիմայի փոփոխության խնդրի վերաբերյալ։ 2015 թվականից նա նախագահել է ՄԱԿ-ի հանձնաժողովը, որը վերահսկում էր Հարավային Սուդանում հակամարտության կողմերի կողմից խաղաղ համաձայնագրերի պահպանումը[3]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորգեան 1967 թվականին ամուսնացել է Բառբառա Մորգեայի հետ[5]։ Նրանք ունեցել են երեք դուստր՝ Նամեցոն, Չեդզան և Բոյկաեգոն[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Кусов Виталий։ «Фестус Могае: президент Ботсваны, биография и правление»։ Правители Африки: XXI век (ռուսերեն)։ Վերցված է 2018-03-14
- ↑ ВЗГЛЯД \ Президент Ботсваны досрочно ушел в отставку
- ↑ Naidoo Jay (2014-04-03)։ «A leader I would vote for: Botswana’s former president Festus Mogae»։ Daily Maverick (անգլերեն)։ Վերցված է 2021-07-22
- ↑ https://www.afdb.org/fileadmin/uploads/afdb/Documents/Generic-Documents/30769540-FR-BIOGRAPHY-HE-FESTUS-GONTEBANYE-MOGAE.PDF
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Festus Mogae - Wikimedia Commons»։ commons.wikimedia.org (անգլերեն)։ Վերցված է 2021-07-22
- «Festus Mogae»։ www.c-span.org։ Վերցված է 2021-07-22
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆեստուս Մոգաե կատեգորիայում։ |
|