Ֆաներ (գերմ.՝ Furnier, ֆր.՝ fournir - դարսել), նրբատախտակ, թերթավոր փայտանյութ, որն ստացվում է առավելապես ծլեպված շպոնի կենտ թվով (3-ից 9-ը և ավելի) շերտերի սոսնձումով (փայտաթելքի նկատմամբ շպոնի թերթերի խաչաձև տեղադրումով)։ Ֆաները ստանում են կեչուց, լաստենուց, սոճուց, հացենուց, հաճարենուց և այլն։
Տարատեսակները լինում են մետաղապատ, ամրանավորված, հրակայուն։ Կախված խոնավության ազդեցության նկատմամբ ունեցած դիմադրությունից՝ տարբերում են ջրակայուն, միջին և սահմանափակ ջրակայունության ֆաներներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 616)։