Ակնաշարժ, օֆտալմոպլեգիա աչքերի հորիզոնական, ուղղահայաց կամ պտտական, արագ միմյանց հաջորդող ակամա շարժումներ, աչքի մկանները նյարդավորող գլխուղեղային մեկ կամ մի քանի նյարդերի լուծանքը։ Կարող է լինել բնածին (ակնաշարժ նյարդի կորիզների թերզարգացման հետևանքով) և ձեռքբերովի (գլխուղեղի բորբոքային, վնասվածքային ախտահարման և թունավորումներից առաջացած), մեկ կամ երկկողմանի։ Տարբերում են արտաքին (արտաքին ակնաշարժ մկանների լուծանք), ներքին (աչքի ներքին մկանների ախտահարում) և լրիվ (երկու խմբի մկանների միաժամանակյա ախտահարում) օֆթալմոպլեգիա։ Սովորաբար լինում է երկկողմանի, հազվադեպ՝ միակողմանի[1]։ Առողջ մարդկանց ակնաշարժ առաջանում է աչքերի առջև արագ շարժվող առարկաներին նայելիս կամ արագ պտտվելիս (օրինակ՝ հատուկ բազկաթոռում), ինչպես նաև մարմնի ջերմաստիճանից բարձր կամ ցածր ջրով ականջները լվանալիս։ Արտաքին օֆթալմոպլեգիայի դեպքում ակնագունդը չի շարժվում, բայց պահպանվում է բբի ռեակցիան լույսի նկատմամբ, ներքին օֆթալմոպլեգիայի դեպքում ակնագնդի շարժումները պահպանվում են, բայց բացակայում է բբի ռեակցիան լույսի նկատմամբ, խանգարվում են ակոմոդացիան և կոնվերգենցիան[1]։ Որպես հիվանդագին երևույթ՝ նկատվում է բնածին զգալիորեն թույլ տեսողություն ունեցող անձանց մոտ։ Ակնաշարժի պատճառ կարող են լինել նաև ներքին ականջի հիվանդությունները և կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ախտահարումները (վնասվածքային, անոթային, բորբոքային և այլն)։ Բուժումը՝ պատճառների վերացում[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 27)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։