Օքթայ Քայնարջա (թուրքերեն՝ Oktay Kaynarca, հունվարի 27, 1965(1965-01-27), Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասան։ Առավել հայտնի է «Գայլերի հովիտը» (թուրքերեն՝ Kurtlar Vadisi) հեռուստասերիալում մարմնավորած դերի համար։ 2015 թվականից սկսած նկարահանվում է թուրքական հեղինակավոր «Մաֆիան կառավարում է աշխարհը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Հըզըր Չաքըրբեյլիի դերը։
Սովորել է Սկյուտարի դպրոցում[2]։ Թուրքիայում Օքթայ Քայնարջան առավել հայտնի է հեռուստասերիալներում իր մարմնավորած դերերով։ Նա մարմնավորել է Սյուլեյման Չաքըրի դերը «Գայլերի հովիտը» հեռուստասերիալում։ Նրա կերպարն այնքան սիրված է եղել, երբ նրա մարմնավորած կերպարը մահացել է հեռուստասերիալում, երկրպագուները կազմակերպել են հեռակա թաղման արարողություն։
Քայնարջան ունի հեղինակած բանաստեղծությունների ժողովածու, որը կոչվում է «Մահվանից հեռու էլ քաղաք չկա»։