Օստրոժաց
Ամրոց | ||
---|---|---|
Օստրոժաց | ||
բոս․՝ Ostrožac | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Ostrožac? | |
Հիմնադրված է | 16-րդ դար թ. | |
Առաջին հիշատակում | 1282 թվական | |
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | |
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | |
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | |
| ||
Օստրոժաց (բոս․՝ Ostrožac)[1], միջնադարյան ամրոց Բոսնիա և Հերցեգովինայում Արխիվացված 2013-10-01 Wayback Machine՝ Բիխաչ քաղաքի մերձակայքում։
Օստրոժացը[2] կամ Օստրոժացի ամրոցը տեղակայված է Ունա գետի ձախ ափին՝ Բիխաչ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Բոսանսկա Կրուպա համայնքում։ Ամրոցի սահմաններն ունեն սխալ շրջանի ձև, թշնամիներին պաշտպանվելու համար պատերի վրա կառուցված են աշտարակներ։ Ամրոցն առաջին անգամ հիշատակվել է 1286 թվականին, երբ այն պատկանել է տեղի իշխանական ցեղին։ 1552 թվականին ամրոցն անցել է Անտուն Բակշիչի տիրապետության տակ, իսկ 1577 թվականին նվաճվել է թուրքերի կողմից։ Մոտավորապես 1700 թվականին օսմանները կառուցել են ամրոցի հարավային հատվածը։ Ամրոցի հյուսիսային հատվածն սկսել են անվանել Ազգային, իսկ հարավային հատվածը՝ Աստվածային։ 1833 թվականին ամրոցում հաշվվում էր 28 հրանոթ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/%D0%9E%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D0%B6%D0%B0%D1%86%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BA%D1%80%D0%B5%D0%BF%D0%BE%D1%81%D1%82%D1%8C_%D0%B7%D0%B8%D0%BC%D0%BE%D0%B9.jpg/220px-%D0%9E%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D0%B6%D0%B0%D1%86%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BA%D1%80%D0%B5%D0%BF%D0%BE%D1%81%D1%82%D1%8C_%D0%B7%D0%B8%D0%BC%D0%BE%D0%B9.jpg)
1836 թվականի Օստրոժացը մտել է Բիխաչի կայմակոմլուկայի կազմում։ 1837 թվականին Բեշիրևիչների վերջին կապետանը՝ Մուրադ բեգ Բեշիրևիչը, վռնդվել է Օստրոժացից, քանի որ հակառակվում էր Մահմուդ II-ի բարենորոգումներին։ 1902 թվականին Մեհմեդ բեգ Բեշիրևիչը վաճառել է ամրոցը ավստրիացի Լոտտար Ֆոն Բերքսին, որը վերակառուցել է ամրոցը ռոմանտիզմի ոճով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օստրոժացը որոշ ժամանակ եղել է Ազգային-ազատագրական շարժման շտաբը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Cazin-Danas». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «www.ostrozac.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.