Օսմանիեի գավառակ
Արտաքին տեսք
Գավառակ | |
---|---|
Օսմանիե | |
Վարչական տարածք | Կիլիկիա |
Վիլայեթ | Ադանայի վիլայեթ |
Գավառ | Ջեբելբերեքեթի գավառ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Տեղաբնականուն | օսմանիեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Օսմանիե, գավառակ Կիլիկիայում, Ադանայի նահանգում։ Կենտրոնը Օսմանիե գյուղաքաղաքն էր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում էր Ադանա քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, Ջահան (Պիրամոս) գետի ավազանում։
Տարածքը դաշտային է, օդը՝ չոր և առողջարար։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին գավառակն ուներ 7370 բնակիչ։ 1909 թվականի ջարդերից առաջ գավառակն ուներ 1000 տուն, որից 700-ը՝ հայկական։ Ջարդին զոհ գնաց 900 հայ։ 1913 թվականին ուներ 9832 հայ բնակիչ, որոնց մեծամասնությունը թուրքերի ձեռքով կոտորվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը բրնձի մշակությունն էր։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին գավառակն ուներ 35 գյուղ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 487
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|