Օուլավյուր Յոուհան Սիգուրդսոն
Օուլավյուր Յոուհան Սիգուրդսոն Ólafur Jóhann Sigurðsson | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1918[1] |
Վախճանվել է | հուլիսի 30, 1988[1] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Իսլանդիա |
Պարգևներ |
Օուլավյուր Յոուհան Սիգուրդսոն (իսլ.՝ Ólafur Jóhann Sigurðsson, սեպտեմբերի 26, 1918[1] - հուլիսի 30, 1988[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի արձակագիր, բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հլիդում (Հարդահրեպուր)։ Բանաստեղծությունների համար արժանացել է Հյուսիսային միության մրցանակի։ Գրականություն է մտել որպես նովելիստ. առաջին գիրքը՝ «Կարապի լճի մոտ» (1934), երեխաների մասին ինքնակենսագրական պատմվածքների ժողովածու է։ 1935 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների երկրորդ գիրքը՝ «Ամառվա երեկոյին»։ Գրողը հրատարակել է պատմվածքների մոտ տասը ժողովածու, այդ թվում՝ «Ճյուղեր զոհասեղանի վրա» (1942), «Հայելին ու թիթեռները» (1947), «Ուղեխաչքի մոտ» (1955)։ Վեպերից են «Ագարակի ստվերները» (1936), «Գարնանային ցրտահարությունների մոլորակը» (1951), «Երկրի գույների խաղը» (1947, ռուսերեն թարգմանությունը՝ 1961) վիպակում առանձնապես վառ կերպով է արտահայտվում գրողի ինքնօրինակ քնարականությունը։ Իր գործերում հաճախ վեր է հանում ստեղծագործական խնդիրները. «Այնտե՞ղ գնալ արդյոք» (1940) հեղինակի մտադրված եռերգության երկու մասը՝ «Ժամացույցի մեխանիզմ» (1955) և «Խաբկանք» (1977), և «Բույնը» (1972) վիպակը[2]։
Հալդոր Ստեֆաունսոնը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմվածք զարթուցիչի մասին; Հանդիպում ճանապարհին։ Իսլանդական նովելներ, Ե., Սովետական գրող, էջ 178-205։ Ռուսերենից թարգմ.՝ Ռոզա Ջանոյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|