Օուլավյուր Յոուհան Սիգուրդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օուլավյուր Յոուհան Սիգուրդսոն
Ծնվել էսեպտեմբերի 26, 1918(1918-09-26)[1]
Վախճանվել էհուլիսի 30, 1988(1988-07-30)[1] (69 տարեկանում)
Վախճանի վայրՌեյկյավիկ, Իսլանդիա
Մասնագիտությունհեղինակ և գրող
Լեզուիսլանդերեն
ՔաղաքացիությունFlag of Iceland.svg Իսլանդիա
ՊարգևներՀյուսիսային խորհրդի գրական մրցանակ

Օուլավյուր Յոուհան Սիգուրդսոն (իսլ.՝ Ólafur Jóhann Sigurðsson, սեպտեմբերի 26, 1918(1918-09-26)[1] - հուլիսի 30, 1988(1988-07-30)[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի արձակագիր, բանաստեղծ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հլիդում (Հարդահրեպուր): Բանաստեղծությունների համար արժանացել է Հյուսիսային միության մրցանակի։ Գրականություն է մտել որպես նովելիստ. առաջին գիրքը՝ «Կարապի լճի մոտ» (1934), երեխաների մասին ինքնակենսագրական պատմվածքների ժողովածու է։ 1935 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների երկրորդ գիրքը՝ «Ամառվա երեկոյին»։ Գրողը հրատարակել է պատմվածքների մոտ տասը ժողովածու, այդ թվում՝ «Ճյուղեր զոհասեղանի վրա» (1942), «Հայելին ու թիթեռները» (1947), «Ուղեխաչքի մոտ» (1955)։ Վեպերից են «Ագարակի ստվերները» (1936), «Գարնանային ցրտահարությունների մոլորակը» (1951), «Երկրի գույների խաղը» (1947, ռուսերեն թարգմանությունը՝ 1961) վիպակում առանձնապես վառ կերպով է արտահայտվում գրողի ինքնօրինակ քնարականությունը։ Իր գործերում հաճախ վեր է հանում ստեղծագործական խնդիրները. «Այնտե՞ղ գնալ արդյոք» (1940) հեղինակի մտադրված եռերգության երկու մասը՝ «Ժամացույցի մեխանիզմ» (1955) և «Խաբկանք» (1977), և «Բույնը» (1972) վիպակը[2]։

Հալդոր Ստեֆաունսոնը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածք զարթուցիչի մասին; Հանդիպում ճանապարհին: Իսլանդական նովելներ, Ե., Սովետական գրող, էջ 178-205: Ռուսերենից թարգմ.՝ Ռոզա Ջանոյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brockhaus Enzyklopädie
  2. Իսլանդական նովելներ, Ե., Սովետական գրող, էջ 269: