Օյկումենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15-րդ դարի քարտեզ, որի վրա պատկերված է Օյկումենայի նկարագրությունը Պտղոմեոսի կողմից, 1482 թվական

Օյկումենա կամ էկումենա, մշակութային օյկումենա (հուն․՝ οἰκουμένη «բնակեցված» (երկիր) οἰκέω «բնակվում եմ» բառից), մարդկանց կողմից բնակեցված աշխարհամաս։ Oἰκουμένη տերմինը գործածության մեջ է դրվել հին հունական աշխարհագրագետ Հեկատեոս Միլեթացու կողմից՝ հույների համար հայտնի Երկրի մասը նշելու համար՝ Հելլադա կենտրոնով։

Օյկումենա մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակ, որը հայտնի է միջագետքյան աղբյուրներից

Oἰκουμένη տերմինը հին հունարենով մի քանի նշանակություն ունի.

  1. Մարդաբնակ երկիր
  2. Հունական երկիր՝ հունական ցեղերով բնակեցված հողեր
  3. Երկիր, աշխարհ՝ մարդկությանը հայտնի տարածքներ

19-րդ դարի վերջին այդ բառը և դրա ածանցավորները սկսեցին տարածվել նաև արևմտաեվրոպական լեզուներում, առաջին նշանակությունը բողոքականների մոտ էկումենյան շարժման առաջացման հետ կապված։

20-րդ դարի 2-րդ կեսին բնօրինակ տերմինի փոխառումը երկու եղանակով, որը երկու տարբեր արտասանություն տվեց և երկու իրարից տարբերվող իմաստ. էկումենիզմի մասին խոսում են բացարձակապես տարբեր եկեղեցիների միջկրոնական կապերի մերձեցման մասին, իսկ օյկումենան օգտագործում են որպես աշխարհագրական, բնապահպանական, պատմական և մշակութային տերմին, որը նշանակում է մարդաբնակ երկիր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]