Jump to content

Օլիվյա Նորդգրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվյա Նորդգրեն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1880(1880-02-27)[1][2]
ԾննդավայրGislöv, Շվեդիա[1][3][4][…]
Մահացել էհունիսի 7, 1969(1969-06-07)[1][2] (89 տարեկան)
Մահվան վայրՏրելլեբորգ ծխական համայնք, Տրելլեբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[1][2]
ԳերեզմանQ50888327?
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տպագրիչ
Զբաղեցրած պաշտոններԵրկրորդ պալատի անդամ և քաղաքային խորհրդի անդամ
ԿուսակցությունՇվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[2]

Օլիվյա Նորդգրեն (շվեդ.՝ Olivia Lovisa Nordgren, փետրվարի 27, 1880(1880-02-27)[1][2], Gislöv, Շվեդիա[1][3][4][…] - հունիսի 7, 1969(1969-06-07)[1][2], Տրելլեբորգ ծխական համայնք, Տրելլեբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[1][2]), շվեդ կին քաղաքական գործիչ, արհմիութենական շարժման ակտիվիստուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվյա Նորդգրենը ծնվել է 1880 թվականին Սկոնեում։ Ագարակատերի դուստր էր, սակայն մանուկ հասակում ապրել է ազգականի, այսինքն` մեկ ուրիշի մոտ։ 14 տարեկանում մեկնել է Տրելլեբորգ, որտեղ նրան աշխատանքի են վերցրել «Trelleborgs Allehanda» թերթը տպագրող տպարանում։ Այնտեղ նա աշխատել է մինչև 1911 թվականը։

Օլիվյան դարձել է արհմիութենական շարժման ակտիվ մասնակից. 1908-1922 թվականներին եղել է «Typografförbundet»-ի («տպագրական աշխատողների արհմիություն») Տրելլեբորգի բաժանմունքի խորհրդի անդամ։ Անդամակցել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և սկզբում մասնակցել տեղի երիտասարդական և կանանց շարժմանը, այնուհետև Տրելլեբորգի աշխատանքային կոմունային, որտեղ նրան ընտրել են պատասխանատու պաշտոնների համար։ Շարժման նպատակն էր պայքարել կանանց ընտրական իրավունքի համար, որը 1909 թվականին քվեարկության հետևանքով նրանց չէր տրամադրվել։ Օլիվյան, լինելով ամուսնացած կին, իրավունք է ունեցել արտահայտել իր կարծիքը և ներկայացնել իր կուսակցությունը քաղաքում։ Օլիվյան ընտրվել է Տրելլեբորգի քաղաքային խորհրդում և աշխատել այնտեղ մինչև 1934 թվականը։ Եղել է իշխանության տարբեր մարմինների և խորհուրդների կազմում, այդ թվում` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է մատակարարման քաղաքային վարչության անդամ և տնօրեն։

1919-1921 թվականներին՝ ընտրական իրավունքի բարեփոխումից հետո, որից հետո կանայք ստացել են բոլոր իրավունքները, Օլիվյան 1923-1950 թվականներին ընտրվել է որպես Մալմյոհուսի լանդսթինգ, իսկ 1925-1952 թվականներին ընտրվել է նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ազգային խորհրդի անդամ։ Խորհրդարանական և կուսակցական աշխատանքում պաշտպանել է կնոջ աշխատանքի իրավունքը, լուծել սոցիալական հարցերը, մասնակցել առողջապահության, թոշակառուների, որբերի նպաստների, այրիների թոշակների և այլ հարցերի տարբեր կոլեգիաներին և հանձնաժողովներին։ Բացի այդ, Օլիվյա Նորդգրենը հրապարակել է հրապարակախոսական հոդվածներ։

1945 թվականին Օլիվյան ստացել է Իլլիս Քվորում 12-րդ աստիճանի մեդալը՝ ի նշան քաղաքացիական գործունեության։

Օլիվյա Նորդգրենը մահացել է 1969 թվականին։ Թաղված է Տրելլեբորգում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպարանում աշխատելու ժամանակ Օլիվյան տպագրիչ Ադոլֆ Սանդբերգից երեք երեխա է լույս աշխարհ բերել, որոնցից մեկը մահացել է մանուկ հասակում։ 1908 թվականին ամուսնացել է «Arbetet» թերթի խմբագիր Սեթ Նորդի հետ և վերցրել Նորդգրեն ազգանունը։ Այս ամուսնությունից 1909 թվականին ունեցել է դուստր։ Սանդբերգի մահից հետո առաջին երեխաները նույնպես ապրել են մոր հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]