Օլինդա Բեժա
Օլինդա Բեժա պորտ.՝ Maria Olinda Beja Martins Assunção | |
---|---|
Ծննդյան անուն | պորտ.՝ Maria Olinda Beja Martins Assunção |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1946 (77 տարեկան) |
Ծննդավայր | Guadalupe, Սան Տոմե և Պրինսիպի |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Լեզու | պորտուգալերեն |
Քաղաքացիություն | Պորտուգալիա և Սան Տոմե և Պրինսիպի |
Ժանրեր | պոեզիա |
Պարգևներ | |
Olinda Beja Վիքիպահեստում |
Օլինդա Բեժա (պորտ.՝ Olinda Beja, դեկտեմբերի 8, 1946, Guadalupe, Սան Տոմե և Պրինսիպի), սանտոմեացի և պորտուգալացի բանաստեղծուհի, արձակագիր և թարգմանիչ։ Ֆրանսիսշկու Ժոզե Տենրեյրուի անվան գրական մրցանակի դափնեկիր (2013):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 8-ին Գվադալուպայում՝ Սան Տոմե կղզում, պորտուգալացի Ժոզե դե Բեժա-Մարտինշի և սանտոմեուհի Մարիա դա Տրինդադե-Ֆիդիպեի ընտանիքում։ Մանկությունից զբաղվել է գրականությամբ, շատ է կարդացել։ 1949 թվականին հոր կողմից Պորտուգալիա էրուղարկվել Մանգուալդիի քաղաք։ Ընդունվել է Պորտուի համալսարան, որն ավարտել է ֆրանսերեն և պորտուգալերեն լեզուների և գրականության դիպլոմներով։ Լսել է Լիսաբոնի Աբերտայի համալսարանի աֆրիկյան գրականության դասընթացը պորտուգալերեն լեզվով։ 1976 թվականին, ընտանեկան ավանդույթի համաձայն, աշխատանքի է ընդունվել որպես ուսուցիչ՝ միաժամանակ զբաղվելով գրական գործունեությամբ[1]։ Բեժան բազմիցս ասել է․ «Գրողի գործը իմ կյանքի խարիսխն է։ Առանց նրա ես վաղուց խեղդվել էի»։
1985 թվականին վերադարձել է Սան Տոմե և Պրինսիպիում։ 1992 թվականին անդամակցել է Սան Տոմե և Պրինսիպիի գրողների և նկարիչների միությանը (UNEAS)։ 2000 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ դասավանդել է պորտուգալերեն ու մշակույթ և ծառայել է որպես մշակույթի կցորդ Շվեյցարիայում Սան Տոմե և Պրինսիպիի դեսպանատանը։ 2005 թվականին Բրազիլիայի նախագահը գրողին պարգևատրել է Բրազիլիայի ու Սան Տոմե և Պրինսիպիի եղբայրական երկրների Երախտագիտության շքանշանով։ 2005 և 2007 թվականներին արժանացել է «Գրական ստեղծագործություն» մրցանակի՝ «Ոտքերի օծանելիք» և «Գրավանայի պատմությունը» գրքերի համար։ 2012 թվականին առաջադրվել է Պորտուգալական գրական մրցանակի «Գրավանայի պատմությունը» գրքի համար[1][2]։
Ստացել է Պորտուգալիայի քաղաքացիություն։ Բնակություն է հաստատել Վիզեու քաղաքում։ 2013 թվականին արժանացել է Ֆրանսիսշկու Ժոզե Տենրեյրուի անվան գրական մրցանակի «Օկայի ստվերում» բանաստեղծական ժողովածուի համար[3]։ 2015 թվականին գրել է «Հատիկավոր սուրճ» գիրքը, որը ներառվել է Պորտուգալիայում դպրոցական կրթության ծրագրում[4]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լավ միտո՞ւմ» (պորտ.՝ Bô Tendê?, 1992)
- «Լույս, լույս» (պորտ.՝ Leve, Leve, 1993)
- «Չիլոլիի երկրում» (պորտ.՝ No País do Tchiloli, 1996)
- «Ալեկոծություն» (պորտ.՝ Quebra-Mar, 2001)
- «Կրեոլյան ջուր» (պորտ.՝ Água Crioula, 2002)
- «Կախամանգայի բույրերը» (պորտ.՝ Aromas de Cajamanga, 2009)
- «Հարավային խաչ» (պորտ.՝ O Cruzeiro do Sul, 2011)
- «Օկայի ստվերում» (պորտ.՝ À Sombra do Oká, 2015)
Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տասնհինգօրյա վերադարձը» (պորտ.՝ 15 Dias de Regress, 1994)
- «Վիլլա Նովայի քարը» (պորտ.՝ A Pedra de Villa Nova, 1999)
- «Անձրևի կաթիլներ» (պորտ.՝ Pingos de Chuva, 2000)
- «Իզունարի կղզին» (պորտ.՝ A Ilha de Izunari, 2003)
- «Օծանելիք ոտքերի համար» (պորտ.՝ Pé-de-Perfume, 2004)
- «Հատիկավոր սուրճ» (պորտ.՝ Um grão de café, 2013)
- «Տոմե Բոնբոն» (պորտ.՝ Tomé Bombom, 2016)
- «Արքայազնի թեյ» (պորտ.՝ Chá do Príncipe, 2017)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Olinda Beja. Nota biográfica» (PDF). www.cecs.uminho.pt (պորտուգալերեն). Centro de Estudos de Comunicação e Sociedade. Վերցված է 28.7.2020-ին.
- ↑ «Olinda Beja». www.chiadobooks.com (պորտուգալերեն). Chiadobooks. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 28.7.2020-ին.
- ↑ Sónia Lopes. «Olinda Beja vence prémio literário Francisco José Tenreiro». www.telanon.info (պորտուգալերեն). Téla Nón. Վերցված է 28.7.2020-ին.
- ↑ Abel Veiga. «Livro de Olinda Beja entra no Plano Nacional de Leitura de Portugal». www.telanon.info (պորտուգալերեն). Téla Nón. Վերցված է 28.7.2020-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլինդա Բեժա» հոդվածին։ |
|