Օլես Տերեշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլես Տերեշչենկո
ուկրաիներեն՝ Олесь Володимирович Терещенко
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1975(1975-01-09)
ԾննդավայրԴոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 12, 2018(2018-03-12) (43 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲերկովեցկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ (1996)
Մասնագիտությունդերասան, լրագրող և հեռուստահաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ

Օլես (Ալեքսեյ) Տերեշչենկո (ուկրաիներեն՝ Олесь Володимирович Терещенко, հունվարի 9, 1975(1975-01-09), Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 12, 2018(2018-03-12), Կիև, Ուկրաինա), Ուկրաինայի առաջին ազգային ալիքի նախկին հաղորդավար, Ուկրաինայի վաստակավոր լրագրող (2005)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի հունվարի 9-ին, Դոնեցկում, լրագրող Վլադիմիր Տերեշչենկոյի ընտանիքում. վերջինս Դոնեցկի մարզում աշխատել է որպես «Ուկրաինական հեռուստատեսության» թղթակից[1]։ Միջնակարգ դպրոցում ուսանելիս հաճախել է Դոնեցկի համալսարանին կից լրագրության դպրոցի պարապմունքներին, իսկ 1991-1996 թվականներին սովորել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

1997 թվականին «1+1» հեռուստաալիքի «Післямова» ծրագրի նոր թիմի կազմում նա ստեղծել է «Հեռուստատեսասյին լրատվական ծառայությունը»։ Համատեղել է եթերրն ու նորությունների միջազգային բաժնի ղեկավարումը, ռեպորտաժները տարբեր երկրներից, վավերագրական ֆիլմերի նկարահանումները, հատուկ նախագծերը ուղիղ եթերում։ Նարնջագույն հեղափոխությունից հետո դարձել է «ТСН. Підсумки» շաբաթաթերթի ղեկավար և վարող։ Սակայն 2008 թվականին հրաժարվել է «ТСН»-ի ղեկավարի պաշտոնից` «1+1»-ի սեփականատիրոջ և խմբագրական քաղաքականության փոփոխության պատճառով։

2009 թվականի հունվարից եղել է Ուկրաինայի առաջին ալիքի հաղորդավար, վարել է նորությունների գլխավոր թողարկումները (մինչև 2010 թվականը), իսկ հետո անցել է «Про головне» թոք-շոուին։

2017 թվականի օգոստոսի 2-ին դիմել է լայն հանրությանը՝ խնդրելով օգնություն ցուցաբերել ծանր ուռուցքային հիվանդության բուժման հարցում[2]։

Մահացել է 2018 թվականի մարտի 12-ին, ժամը 18:40-ին, Կիևի հիվանդանոցում[3]։ Թաղված է Բերկովեց գերեզմանատանը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի վաստակավոր լրագրող (2005)
  • «Տարվա մարդ» մրցանակ (2005)
  • «Հեռուստահաղթարշավ» մրցանակ (2005, «ТСН. Підсумки» ծրագրի թիմի հետ)
  • Ուկրաինայի կառավարության պատվո հավաստագիր (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Биография Олеся Терещенко». Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  2. «Известный украинский журналист нуждается в помощи из-за тяжелой онкологической болезни». 2017 թ․ օգոստոսի 3.
  3. «Помер журналіст, телеведучий Олесь Терещенко» (ուկրաիներեն). Радио свободы. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]