Օլգա Բատալինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Բատալինա
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Povolzhsky Institute of Management named after P.A. Stolypin?
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և Պետական Դումայի անդամ
Ծննդյան օր նոյեմբերի 8, 1975(1975-11-08) (48 տարեկան)
Ծննդավայր Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Կայք՝ er.ru/persons/450/
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
և ՌԴ նախագահի պատվոգիր

Օլգա Բատալինա (ռուս.՝ Ольга Юрьевна Баталина, նոյեմբերի 8, 1975(1975-11-08), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ՝ 2020 թվականի փետրվարի 28-ից։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալը 2019 թվականի նոյեմբերի 23-ից։ Տնտեսական գիտությունների թեկնածու։

Ռուսաստանի Դաշնության VII գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր, աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերով Պետական Դումայի կոմիտեի անդամ 2016 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ (2016-2019)։ Պետական Դումայի կոմիտեի Դաշնային ժողովի Ռուսաստանի Դաշնության VI գումարման աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների գործերով նախագահ (2014 թվականի նոյեմբերի 1-ից 2016 թվականի հոկտեմբերի 5-ը)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Յուրիևնա Բատալինան ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Սարատով քաղաքում։

Ծնվել է ծառայողների ընտանիքում[1]։

1997 թվականին գերազանցությամբ ավարտել է Պ․ Ա․ Ստոլիպինի անվան պետական ծառայության ակադեմիան՝ «Պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտությամբ, ստացել է մենեջերի որակավորում։

1995 թվականին սկսել է աշխատել աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գծով օգնական։

Այնուհետև աշխատել է Սարատովի մարզի վարչակազմի վերլուծության, տեղեկատվության և մամուլի կոմիտեում, Սարատովի մարզի նահանգապետ Դմիտրի Այացկովի մամուլի ծառայությունում[1][2]։

1997-1999 թվականներին աշխատել է «ՍԲՍ-Ագրո-Ռադոգրադ» բանկի զանգվածային լրատվության միջոցների և գովազդի հետ կապերի գծով օգնական։ Աշխատել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի Սարատովի մարզի գլխավոր վարչության բաժնի պետ, որն այդ ժամանակ գլխավորում էր Յուրի Զելենսկին[3][4]։ 2002 թվականից տնտեսական գիտությունների թեկնածու է։

2006 թվականի մարտին Սարատովի քաղաքային դումայի պատգամավոր է ընտրվել «Միասնական Ռուսաստան» կուսակցության ցուցակով[1]։

2008 թվականի մարտից մինչև հուլիս աշխատել է Սարատովի վարչակազմի ղեկավարի հանրային հարաբերությունների գծով տեղակալ[2]։

2008 թվականին գլխավորել է «Միասնական Ռուսաստանի» Սարատովի տարածաշրջանային գործադիր կոմիտեն։

2010 թվականի հունվարին Սարատովի վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Սոմովը կրկին Բատալինային նշանակել է հանրային հարաբերությունների գծով իր տեղակալի պաշտոնակատար և հանրային հարաբերությունների, վերլուծության և տեղեկատվության կոմիտեի նախագահ։ Քաղաքապետարանի կառուցվածքը վերակազմավորելուց հետո Բատալինան դարձել է սոցիալական ոլորտի վարչակազմի ղեկավարի տեղակալ[2]։ «Կոմերսանտ» թերթի տեղեկություններով՝ Բատալինի վարչակազմի ղեկավարի տեղակալի տեղը երկու անգամ էլ ստացել է Վյաչեսլավ Վոլոդինի աջակցության շնորհիվ[5]։

2011 թվականի մարտին սեփական ցանկությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Պաշտոնանկության պաշտոնական վարկածը Համառուսաստանյան ժողովրդական ճակատում աշխատանքն էր և Պետդումայի առաջիկա ընտրությունները։

2011 թվականի հուլիսին նշանակվել է Պովոլժիեի պետական ծառայության նորարարությունների զարգացման և պետական ու համայնքային իշխանությունների հետ աշխատանքի գծով պրոռեկտոր, բուհի վերակազմավորումից հետո՝ Պովոլժիեի կառավարման ինստիտուտի փոխտնօրեն[2]։

2011 թվականի հուլիսից մինչև Պետդումա ընտրվելը Սարատովի մարզում նախագահ Պուտինի հանրային ընդունարանի ղեկավարն էր։

2011 թվականի դեկտեմբերին ընտրվել է VI գումարման Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ, Պետդումայի Դաշնային կառուցվածքի և տեղական ինքնակառավարման հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ։

2012 թվականի հունիսին դարձել Է Պետդումայի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

2012 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Վլադիմիր Պուտինի կողմնակիցների մի քանի հանրահավաքների հաղորդավարն էր[3]։

2012 թվականին դարձել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ[6]։

2014 թվականի նոյեմբերի 11-ին Պետդուման Բատալինային հաստատել է աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների գործերի կոմիտեի ղեկավարի պաշտոնում[7]։

2016 թվականի փետրվարի 18-ին ընտրվել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղարի տեղակալ։ Այդ նշանակումից հետո դադարել է գլխավորել կուսակցության կողմնակիցների կենտրոնական խորհուրդը[8]։

2016 թվականի սեպտեմբերին ընտրվել է VII գումարման Պետական դումայի պատգամավոր «Միասնական Ռուսաստան» կուսակցության դաշնային ցուցակով[9]։ VII գումարման Պետդումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով կոմիտեի անդամ[10]։

2020 թվականի փետրվարի 28-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ։ Այդ կապակցությամբ 2020 թվականի մարտի 3-ին Պետդուման վաղաժամկետ զրկել է Բատալինային լիազորություններից[11]։

Ամուսնացած է, ունի երկու դուստր՝ Օլգա և Էլիզաբեթ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար II աստիճանի շքանշան (2013 թվականի հունիսի 12), ռուսական պառլամենտարիզմի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և ակտիվ օրինաստեղծ գործունեության համար[12]։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2016 թվականի սեպտեմբերի 20), օրինաստեղծ գործունեության մեջ ունեցած վաստակի և բազմամյա աշխատանքի համար[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Наши выпускники». Интернет-музей Поволжского института управления имени П. А. Столыпина. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Теперь уже бывший заместитель главы городской администрации Саратова стала проректором академии государственной службы // Газета недели в Саратове. — 2011-07-26. — № 26. Архивировано из первоисточника 31 Օգոստոսի 2013.
  3. 3,0 3,1 Козенко А. (2013 թ․ փետրվարի 27). «Когда-то ты был битником. Что случилось с Ольгой Баталиной». Lenta.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Депутат Государственной думы V созыва от «Единой России»
  5. Никитина Т. Идеологические баталии // Коммерсантъ-Саратов. — 15.01.2010. — № 5 (4303).
  6. «На Мизулину напали немецкие ЛГБТ-активисты». Lenta.ru. 2013 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. Исаев избран вице-спикером Госдумы
  8. И. Нагорных. «Единая Россия» перераспределилась «Коммерсант.ру» от 18.02.2016
  9. Сведения о проводящихся выборах и референдумах Արխիվացված 2017-09-06 Wayback Machine / Сайт ЦИК Российской Федерации
  10. «Баталина Ольга Юрьевна». Государственная Дума Федерального Собрания Российской Федерации. 2016. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. «Госдума досрочно прекратила полномочия депутата Баталиной в связи с ее переходом в Минтруд». ТАСС. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  12. «Указ Президента Российской Федерации от 12 июня 2013 года № 557 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  13. Распоряжение Президента Российской Федерации от 20 сентября 2016 года № 285-рп «О поощрении»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Բատալինա» հոդվածին։