Jump to content

Օզգեջան Ասլանի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օզգեջան Ասլանի սպանություն
թուրքերեն՝ Özgecan Aslan
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 22, 1995(1995-10-22)
ԾննդավայրՄերսին, Թուրքիա
Մահացել էփետրվարի 11, 2015(2015-02-11) (19 տարեկան)
Մահվան վայրՏարսոն, Թուրքիա
ԳերեզմանMersin Interfaith Cemetery
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունուսանողուհի
 Özgecan Aslan Վիքիպահեստում

Օզգեջան Ասլանի սպանություն (թուրքերեն՝ Özgecan Aslan, հոկտեմբերի 22, 1995(1995-10-22), Մերսին, Թուրքիա - փետրվարի 11, 2015(2015-02-11), Տարսոն, Թուրքիա), մահվան ելքով դեպք, որը տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարի 11-ին Թուրքիայի Տարսուս քաղաքի մոտ։ Չաղի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի 19-ամյա ուսանողուհի Օզգեջան Ասլանը միկրոավտոբուսով ետ է վերադառնալիս եղել տուն։ Ավտոբուսի վարորդ Ահմեդ Սուպհի Ալթընդոքենը սպասել է, մինչև աղջիկը մենակ մնա ավտոբուսում, այնուհետև փորձել է բռնաբարել նրան։ Ասլանը ընդդիմացել է։ Տղամարդը հասցրել է դանակի մի քանի հարվածներ, որի արդյունքում Օզգեջան Ասլանը մահացել է։ Ցանկանալով ազատվել հանցագործության հետքերից՝ հանցագործը հոր և ծանոթի հետ միասին փորձել է վառել մարմինը։ Երբ դա նրանց չի հաջողվել, մարմինը նետել են գետ, որտեղից էլ այն գտնվել է մի քանի օր անց[1][2]։

Հանցագործությունը մեծ ռեզոնանս է առաջացրել ոչ միայն Թուրքիայում, այլև արտասահմանում։ Հանցագործությունից հետո Թուրքիայում սկսել են թեժ քննարկումներ կանանց բռնությունների և բռնաբարությունների թվի աճի հետ կապված։ Ամբողջ Թուրքիայում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր ընդդեմ այս կարգի հանցագործությունների[3][4]։ Կատարվածին արձագանքել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նախարարների կաբինետի ղեկավար (վարչապետ) Ահմեդ Դավութօղլուն[5]։

Տարբեր տեղեկությունների համաձայն հանցագործը եղել է ծայրահեղական թուրք։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ նա ձեռքով պատկերում է Գորշ գայլերի նշանը[6][7]։ Նրան դատապարտել են 24 տարվա ազատազրկման։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ренгин Арслан, Турецкая служба Би-би-си (2015 թ․ փետրվարի 18). «Насколько опасно быть женщиной в Турции?» (ռուսերեն). Русская служба Би-би-си. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  2. «В Турции водитель автобуса изнасиловал и сжег девушку» (ռուսերեն). Вести.ru. 2015 թ․ փետրվարի 16. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «В Турции на улицы вышли борцы за права женщин» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2015 թ․ փետրվարի 14. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «В Турции заключено 3 тысячи браков между насильниками и их жертвами, благодаря чему преступники остались безнаказанными» (ռուսերեն). NEWSru.com. 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Премьер Турции обещает наказать убийц Озгеджан Аслан» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2015 թ․ փետրվարի 14. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «Suphi Altındöken kimdir? Aslen nerelidir?». Ulkehaber. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. «Gülben Ergen'den ülkücüleri kızdıran mesaj». Cumhuriyet. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օզգեջան Ասլանի սպանություն» հոդվածին։