Քրիստիան Դալժեր
Քրիստիան Դալժեր ֆր.՝ Christian Dalger | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 18, 1949[1] | ||
Ծննդավայր | Նիմ, Գար[1] | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 1, 2023[2][1] (73 տարեկան) | ||
Մահվան վայր | Մարտիգ, Բուշ-դյու-Ռոն[1] | ||
Հասակ | 168 սանտիմետր | ||
Քաշ | 67 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քրիստիան Դալժեր (ֆր.՝ Christian Dalger, դեկտեմբերի 18, 1949[1], Նիմ, Գար[1] - հուլիսի 1, 2023[2][1], Մարտիգ, Բուշ-դյու-Ռոն[1]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, այնուհետև մարզիչ, 1960-ականների կեսերից մինչև 1980-ականների սկիզբը խաղացել է աջ հարձակվողի դիրքում։ Դալժերը վեց միջազգային հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում և դարձել երկու գոլի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստիան Դալժերը սկսել է ֆուտբոլ խաղալ 1961 թվականից։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է «Թուլոն» ակումբ։ Նա Սերժ Կիեզայի, Պատրիկ Պարիզոնի և Դանիել Լեկլերի հետ մասնակցել է 1968 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Ֆրանսիացիները հասել են մրցաշարի եզրափակիչ, բայց պարտվել են եզրափակչում, Չեխոսլովակիայի դեմ՝ 2։ 1 հաշվով։
1970-1971 թվականների մրցաշրջանում Քրիստիան Դալժերը 12 գոլով ճանաչվել է մրցաշջանի լավագույն ռմբարկու։
1971-1985 թվականներին նա հանդես է եկել «Մոնակոյում» և 331 խաղի ընթացքում խփել է 89 գոլ։ 1978 թվականին նա նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 1978 թվականին Արգենտինայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ մեկ հանդիպում է անցկացրել Իտալիայի դեմ (1:2)։ Այդ հանդիպումը Դալժերի համար վերջինն է եղել ազգային հավաքականում։ Ընդհանուր առմամբ, ազգային հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 5 տարի, նա անցկացրել է 6 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։
Իր պրոֆեսիոնալ կարիերայից հետո նա դարձել է ֆուտբոլային մարզիչ[3][4]։
Քրիստիան Դալժերը մահացել է 2023 թվականի հուլիսի 1-ին, 73 տարեկանում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 Football : « C’était un surdoué », l’ancien international Christian Dalger est décédé — Le Parisien.
- ↑ France – Trainers of First and Second Division Clubs Արխիվացված 4 Օգոստոս 2007 Wayback Machine
- ↑ La Provence website
- ↑ Football : « C’était un surdoué », l’ancien international Christian Dalger est décédé (fr)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|