Քրիսի Հայնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիսի Հայնդ
Chrissie Hynde
Դիմանկար
Ծնվել է1951 թվական, սեպտեմբերի 7
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Ակրոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնՎայշնավիզմ
ԿրթությունՔենթի պետական համալսարան և Firestone High School?
ՄասնագիտությունԵրգչուհի, կիթառահար, վոկալիստ
ԱմուսինՋիմ Քեր[1] և Լուչո Բրիևա[2][3]
ԱնդամությունPETA (կազմակերպություն) և The Pretenders
Կայքchrissiehynde.com
 Chrissie Hynde Վիքիպահեստում

Քրիսի Հայնդ (անգլ.՝ Chrissie Hynde, սեպտեմբերի 7, 1951(1951-09-07)[4][5][6], Ակրոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կիթառահար, ավելի հայտնի ինչպես The Pretenders[7] խմբի վոկալիստ։ Համարվում է այդ խմբի միակ հիմնական անդամը, որը մնացել է մինչև վերջ։ Քրիսի Հայնդը համարվում է պատմության մեջ երաժշտության ասպարեզում հազվադեպ հանդիպող կին ղեկավար։ Քննադատների կարծիքով նա հայտնաբերել է մի նոր ոճ փանք ռոքում և 1980-ական թվականների երաժշտության «նոր ալիքում»՝ ունենալով էական ազդեցություն երաժշտության բնագավառում։ 2004 թվականին ընդունել է Rolling Stone ամսագրի առաջարկությունը և ընդգրկվել է բոլոր ժամանակների 50 լավագույն արտիստները ցանկում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիսի Հայնդի ռեստորանը

1983 թվականին ծնվեց Հայնդի և The Kinks խմբի անդամի՝ Ռեյ Դեվիսի աղջիկը։ Simple Minds խմբի վոկալիստ Ջիմ Քերի հետ ամուսնությունից նա ունեցել է մեկ աղջիկ։ 1997 թվականին երգչուհին վերականգնել է ամուսնական հարաբերությունները։ Երգչուհու երրորդ ամուսինն էր նկարիչ և քանդակագործ Լուչո Բրիեվը։ Ընտանեկան հարաբերությունները խզվեցին 2002 թվականին։ Քրիսի Հայնդը հայնտի ակտիվիստ է համարվում կենդանիների պահպանման և բուսակերների[8] հետևողականության բնագավառներում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարահանվել է «Ընկերներ» սերիալի երկրորդ սեզոնի 6-րդ սերիայում, որպես երգչուհի։ Նա խաղում էր պրոֆեսիոնալ կիթառահարի դերը՝ Ստեֆանի Շիֆեր անվանումով, ով հրավիրված էր ֆիբիի փոխարեն, ում երգերը չէր սիրում Կենտրոնական սրճարանի ղեկավարը։
  • 2007 թվականի նոյեմբերին Հայնդը բացում է իր սեփական, բուսակերների համար նախատեսված ռեստորանը, որը կոչվում էր «The VegiTerranean»։ Այն փակվել է 2011 թվականի հոկտեմբերին։ Ինքը՝ Քրիսի Հայնդը մեկնաբանել է որպես «բացասական տնտեսական միջավայր»[9]։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.smh.com.au/entertainment/celebrity/chrissie-hynde-what-i-know-about-men-20150304-13umdb.html
  2. https://www.thesun.co.uk/tvandshowbiz/2066231/chrissie-hynde-speaks-about-relationships-visiting-graveyards-and-her-new-music/
  3. https://news.google.com/newspapers?id=bbReAAAAIBAJ&sjid=ATAMAAAAIBAJ&pg=4840,578002
  4. Internet Movie Database — 1990.
  5. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. GeneaStar
  7. The Pretenders
  8. Բուսակերների հետևողականություն
  9. ««The VegiTerranean» ռեստորան». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիսի Հայնդ» հոդվածին։