Jump to content

Քվանտային գեներատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազերի կիրառմամբ Դոպլերյան սպեկտրոսկոպիա (ՆԱՍԱ)
Չարլզ Տաունսն ու իր նախագծած առաջին մազերը
Ջրածնային մազեր

Քվանտային գեներատոր, ատոմների և մոլեկուլների հարկադրական ճառագայթման վրա հիմնված ԷՄ ճառագայթման աղբյուրների ընդհանուր անվանում։ Կախված այն բանից, թե ինչ երկարությամբ ալիք է ճառագայթում քվանտային գեներատորը, այն կարող է տարբեր կերպ անվանվել՝

  • լազեր (օպտիկական տիրույթ);
  • մազեր (միկրոլաիքային տիրույթ);
  • ռազեր (ռենտգենյան տիրույթ);
  • գազեր (գամմա ճառագայթման տիրույթ)։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվանտային գեներատորի աշխատանքը հիմնված է դեռևս Այնշթայնի կողմից առաջարկված հարկադրական ճառագայթման վրա։ Երբ քվանտային համակարգը գրգռված է և միաժամանակ առկա է քվանտային անցմանը համապատասխան հաճախությամբ ճառագայթում, ցածր էներգիական մակարդակ անցման հավանականությունը արդեն առկա ճառագայթման ֆոտոնների խտությանը համեմատական մեծանում է։ Այս պայմաններում քվանտային գեներատորի ստեղծման գաղափարը պատկանում է սովետական ֆիզիկոս Վալենտին Ֆաբրիկանտին (1940-ական թվականների վերջ)։

1-ին մազերը ամոնիակի մոլեկուլների վրա միաժամանակ իրարից անկախ ստեղծել են ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիկական ինստիտուտում Նիկոլայ Բասովն ու Ալեքսանդր Պրոխորովը և կոլումբիական համալսարանում Չարլզ Տաունսն իր աշխատակիցների հետ։

1954 թվականին նրանց այս աշխատանքի համար շնորհվել է ֆիզիկայի նոբելյան մրցանակ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ландсберг Г.С. Элементарный учебник физики. Том 3. Колебания и волны. Оптика. Атомная и ядерная физика. - 1985.
  • Херман Й., Вильгельми Б. "Лазеры для генерации сверхкоротких световых импульсов" - 1986.