Jump to content

Քունքոսկր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ գույնով՝ ձախ քունքոսկրը

Քունքոսկր (լատին․՝ os temporale), ուղեղային գանգի բարդ կառուցվածք ունեցող զույգ ոսկր։

Մասնակցում է գանգի հիմի և կողմնային պատի կազմությանը, հաստության մեջ են գտվում լսողության և հավասարակշռության օրգանները

Քունքոսկրը ստորին ծնոտի հետ կազմում է քունքստործնոտային հոդը, իսկ այտոսկրի հետ՝ այտային աղեղը:

Քունքոսկրն ունի 4 մասեր՝ խրթեշային, թմբկային, վիմային(բրգային) և պտկաձևային։

  • Խրթեշային մասը (pars squamosa) տափակ ոսկրային թիթեղ է, որը մասնակցում է գանգատուփի կողմնային պատի կազմությանը։
  • Թմբկային մասը (pars tympanica) քառանկյուն ոսկրյա թիթեղ է, ձևավորում է արտաքին լսանցքի առաջային, հետին և ստորին պատերը։
  • Պտկաձևային մասը(pars mastoidea) կազմում է բրգի հետին մասը, որը դեպի վար վերջանում է պտկաձևային ելունով(processus mastoideus):
  • Վիմային (բրգային) մասը (pars petrosa) կարծր մաս է, նման է եռանիստ բուրգի, հիմը դարձած է դեպի դուրս, իսկ գագաթը՝ առաջ, դեպի սեպոսկրը։

Քունքոսկրի խողովակները վեցն են.

  • Քնային խողովակ (canalis caroticus), որի միջով միջով գանգի խոռոչ է մտնում ներքին քնային զարկերակը:
  • Քնաթմբկային խողովակիկներ (canaliculi caroticotympanici)՝ սկսվում են քնային խողովակի հետին պատի վրա և բացվում թմբկախոռոչում:
  • Դիմային խողովակ՝ (canalis facialis s. Fallopii) սկսվում է ներքին լսողական անցուղու հատակից:
  • Թմբկալարի խողովակիկ (canaliculus chordae tympani):
  • Մկանափողային խողովակ (canalis musculotubarius):
  • Թմբկային խողովակիկ (canaliculus tympanicus), որով անցնում է թմբկային նյարդը:

Քունքոսկորի կոտրվածքները բաժանվել են երեք հիմնական կատեգորիաների՝ երկայնական, հորիզոնական և թեք: Հորիզոնական կոտրվածքները կապված են դեմքի նյարդի վնասվածքների հետ, իսկ երկայնականը՝ միջին ականջի ոսկրերի վնասվածքների հետ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու նորմալ անատոմիա (1995թ.): Հեղինակներ՝ Ա.Ա. Սարաֆյան և Գ.Պ. Քյալյան (էջեր՝ 38-39):

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

https://ysmubooks.am/uploads/ԳԱՆԳ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քունքոսկր» հոդվածին։