Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 30-70 (5-70) սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական կամ փետրաբաժան՝ պատված նուրբ մազիկներով։ Ծաղկաբույլը գլխիկանման է, ծաղիկները՝ բաց դեղին, կապույտ, վարդագույն կամ վառ ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը սերմիկ է։ Բոլոր տեսակները մեղրատու են։
Տարածված է բոլոր մարզերի լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, կիսաանապատներում, չորասեր համակեցություններում, որոշ տեսակներ՝ ալպյան և ենթալպյան մարգագետիններում, անտառներում, բառեխառն գոտիներում և այլն։
Бобров Е. Г. Род 1416. Скабиоза — Scabiosa L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1957. — Т. XXIV. — С. 56—91. — 501 + XVII с. — 2500 экз.
↑«Scabiosa», The Plant List (version 1.1), Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին, Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19–ին-ին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։