Քոսքսուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոսքսուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Քոսքսուկ (Scabiosa)
L., 1753

Քոսքսուկ, քոսաբույս, այրեծաղիկ[1][2] (լատին․՝ Scabiósa), ակքանազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 30-70 (5-70) սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական կամ փետրաբաժան՝ պատված նուրբ մազիկներով։ Ծաղկաբույլը գլխիկանման է, ծաղիկները՝ բաց դեղին, կապույտ, վարդագույն կամ վառ ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը սերմիկ է։ Բոլոր տեսակները մեղրատու են։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է բոլոր մարզերի լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, կիսաանապատներում, չորասեր համակեցություններում, որոշ տեսակներ՝ ալպյան և ենթալպյան մարգագետիններում, անտառներում, բառեխառն գոտիներում և այլն։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 80 (այլ տվյալներով՝ 100), Հայաստանում՝ 10 տեսակ՝

  • Քոսքսուկ աղավնու (Տ. columbaria),
  • Քոսքսուկ պարսկական (Տ. persica),
  • Քոսքսուկ վրացական (Տ. georgica),
  • Քոսքսուկ կովկասյան (Տ. caucasica),
  • Քոսքսուկ կրկնափետրաձև (Տ. bipinnata) և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бобров Е. Г. Род 1416. Скабиоза — Scabiosa L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1957. — Т. XXIV. — С. 56—91. — 501 + XVII с. — 2500 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sunset Western Garden Book, 1995:606–607
  2. «Scabiosa», The Plant List (version 1.1), Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին, Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19–ին-ին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոսքսուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոսքսուկ» հոդվածին։