Jump to content

Քոլոման Գյոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլոման Գյոգ
սլովակ.՝ Koloman Gögh
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1948(1948-01-07)[1][2]
ԾննդավայրԿլադնո, Չեխոսլովակիա[2]
Մահացել էնոյեմբերի 11, 1995(1995-11-11)[2] (47 տարեկան)
Մահվան վայրGattendorf[2]
ԳերեզմանSlávičie údolie cemetery
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
 Koloman Gögh Վիքիպահեստում

Քոլոման Գյոգ (հունգ.՝ Gőgh Kálmán, հունվարի 7, 1948 – 11 նոյեմբերի, 1995), չեխոսլովակացի ֆուտբոլիստ էր, ով խաղում էր որպես պաշտպան[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոգը ծնվել է Կլադնո քաղաքում՝ ներկայիս Չեխիայի Հանրապետությունում, բայց սկսել է ֆուտբոլ խաղալ Կոլարովոյում, մի քաղաքում, որտեղ 80%-ից ավելի հունգարական փոքրամասնություն կա։

Դրանից հետո նա խաղացել է Կոմարնոյի պատանեկան թիմում և կատարել իր ազգային ծառայության պարտականությունները Դուկլա Հոլեշովում՝ ծառայելով որպես պարաշյուտիստ-դեսանտավոր։

Զինվորական ծառայությունից հետո, Գոգը վերսկսել է իր ֆուտբոլային կարիերան «Սլովան Բրատիսլավայում»։ 1975 և 1976 թվականներին նա խաղացել է Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, երբ նրանք 1976 թվականին հաղթեցին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։ Այդ ժամանակահատվածում նա մասնակցել է 55 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։ Գոգը 1980 թվականի ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնության մասնակից էր։

Քոլոման Գյոգ մարզադաշտ Կոլարովոյում (Գուտա)

Հետագայում նա աշխատել է որպես մարզիչ, խաղից վերադառնալով ավտովթարի է ենթարկվել և մահացել[4]։ ՖԿ Կոլավարոն մարզադաշտն Գոգի պատվին անվանել է Քոլոման Գյոգ մարզադաշտ (Քոլոման Գյոգ սպորտային դաշտ)[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  3. Koloman GOGH Արխիվացված 2 Հունվար 2017 Wayback Machine at slovakfutball.com. Last accessed 15 April 2007
  4. «Zahynul Koloman Gögh» (սլովակերեն). SME. 1995 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. Photo of Štadión Kolomana Gögha Արխիվացված 23 Փետրվար 2007 Wayback Machine