Jump to content

Քլորատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլորատ անիոնի կառուծվածքային բանաձևը
Քլորատ անիոն

Քլորատներ, քլորական թթվի՝ НСlO3, աղերը։ Քիմիական բանաձև՝ (ClO₃)⁻։ Մեծ մասամբ կայուն, ջրում լուծելի բյուրեղական նյութեր են։ Տաքացնելիս քայքայվում են, կատալիզատորների առկայությամբ՝ O2 անջատելով։ օքսիդիչներ են, օրգանական և այլ հեշտ օքսիդացող նյութերի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ։ Կալիումի քլորատը (բերտոլետյան աղ)՝ КСlO3, օգտագործվում է լուցկու և պայթուցիկ նյութերի, նատրիումի քլորատը (NaClO3)՝ այլ քլորատների և պերքլորատների արտադրության համար։ Կալցիումի քլորատը՝ Са(СlO3)2, օգտագործվում է որպես հերբիցիդ և տերևաթափ միջոց, մագնեզիումի քլորատը՝Mg(ClO3)2՝, բամբակենու տերևները հեռացնելու, նաև արևածաղկի, բրնձի և այլ կուլտուրաների նախաբերքահավաքային չորացման համար։

  • Մետաղական հիդրոքսիդների քլորացում (տաք լուծույթով).
  • Քլորատների ռեաակցիաների փոխանակումը մեկ այլ աղերով
  • Մետաղական քլորիդների էլեկտրտաքիմիական օքսիդացումը ջրային լուծույթներում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։