Պերքլորատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կասիումի պերքլորատ
Պերքլոորատ

Պերքլորատներ, գերքլորատներ, գերքլորական թթվի՝ НСIO4 աղերը։ Ջրում և օրգանական լուծիչներում լավ լուծվող, անգույն (եթե կատիոնն անգույն է), բյուրեղական նյութեր են։ Վատ են լուծվում K, Pb և Cs-ի Պերքլորատների (100 գրամ ջրում 25 °C-ում՝ 1,3 գրամ КСIO4Քիմիապես կայուն են։ 300-600 °C-ից բարձր տաքացնելիս քայքայվում են, անջատելով թթվածին (օրինակ՝ KCIO4=KCl+202)։ Պերքլորատները ստանում են քլորատները տաքացնելով կամ նրանց լուծույթների էլեկտրոլիզով և այլ եղանակներով։ Օգտագործվում են (սովորաբար КСIO4 և NH4CIO4) անվտանգ պայթուցիկ նյութերի և պայթուցիկ խառնուրդների արտադրության համար։ Պերքլորատներ թեև ավելի ուժեղ օքսիդիչներ են, քան Բերթոլեի աղը, սակայն նրանցով պատրաստված պայթուցիկ խառնուրդները շփումից և հարվածից չեն պայթում։ Մագնեզիումիանջուր գերքլորատը (անհիդրոն՝ Mg(CLO4)2) խիստ խոնավածուծ է (այդ հատկությամբ զիջում է միայն ֆոսֆորական անհիդրիդին) և օգտագործվում է որպես չորացնող միջոց։ վակուումում տաքացնելիս հեշտությամբ ջրազրկվում է և կարող է բազմակի օգտագործվել։ Նատրիումի գերքլորատը մոլախոտերի դեմ պայքարի միջոց է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 286 CC-BY-SA-icon-80x15.png