Քլոստերնոյբուրգ (Ավստրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Քլոստերնոյբուրգ
գերմ.՝ Klosterneuburg
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես76,2 կմ²
ԲԾՄ192 մետր
Բնակչություն27 058 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ02243
Փոստային դասիչ3400[2]
Ավտոմոբիլային կոդKG
Պաշտոնական կայքklosterneuburg.at
Քլոստերնոյբուրգ (Ավստրիա) (Ավստրիա)##
Քլոստերնոյբուրգ (Ավստրիա) (Ավստրիա)

Քլոստերնոյբուրգ (գերմ.՝ Klosterneuburg), Ստորին Ավստրիա դաշնային հողում գտնվող ավստրիական քաղաք[3]։ Գտնվում է Վիեննայից հյուսիս-արևմուտք և ոչ անմիջականորեն սահմանակցում է նրան։ 1938 թվականից մինչև 1954 թվականները եղել է Վիեննայի կազմի մեջ։ 2001 թվականի տվյալներով բնակչությունը թիվը` 24.797 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը և քաղաքի պարիսպները

Մեր թվարկության I-ից V դարերում ներկայիս Քլոստերնոյբուրգի տարածքում գտնվում էր հռոմեկան ռազմական ճամբար, որի անվանումը մինչև օրս էլ հայտնի չէ։ Ներկայիս բնակավայրի շարունակական պատմությունը սկսվում է IX դարից։ 1108 թվականին Լեոպոլդ III-ը` Բաբենբերգ տոհմից, Լեոպոլդսբերգ սարի վրա կառուցեց իր Nivvenburc-ը (Նոյբուրգ, «Նոր ամրոց») ամրոցը։ Իր ճոխության տեսանկյունից աթոռանիստն ամբողջապես համապատասխանում էր ռայսխֆյուրսթի տիտղոսին։ 1114 թվականին իշխանական նստավայրի հարևանությամբ սկսվել է եկեղեցու շինարարությունը, որը 1133 թվականին դարձել է վանական և ստացել է Քլոստերնոյբուրգ անվանումը։ Հետագայում այդ անվանումը տարածվել է ողջ քաղաքի վրա։

Միջնադարյան Նոյբուրգը կազմված էր Դանուբի երկու ափերին ընկած անջատ բնակավայրերից։ Հաճախակի հեղեղները բնակիչներին ստիպում էին ավելի հեռացնել բնակավայրերը Դանուբի ափերից։ XIII դարի սկզբին գոյություն ուներ երկու Նոյբուրգ` Վանքի Նոյբուրգը (Քլոստերնոյբուրգ) և Շուկայի Նոյբուրգը (Քորնոյբուրգ), Դանուբի հակադիր ափերին։ 1298 թվականին Ալբրեխթ I-ը, ով Նոյբուրգում էր ապրում 1288 թվականից, առանձնացրեց այդ երկու բնակավայրերը և Քլոստերնոյբուրգում մտցրեց քաղաքային իրավունք։ Քլոստերնոյբուրգը հանդիսանում էր Լեոպոլդ VI-ի նստավայրը։ 1485 թվականին Լեոպոլդ III-ի կանոնականացումից հետո քաղաքային վանքը դարձել է ավստրիական ազգային սրբավայր և Ավստրիայի կենտրոնական ուխտավայրերից մեկը։ XV—XVI դարերում աբբայությունը վերածվեց խոշոր կրոնական, մշակութային և գիտական կենտրոնի։ Քլոստերնոյբուրգի վանքը հայտնի էր որպես իր ժամանակի լավագույն աշխարհագրական քարտեզներ պատրաստողը, ինչպես նաև այդտեղ էր տեղակայված գերմանախոս հողերի լավագույն գրադարաններից մեկը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավգուստինյան վանք (Քլոստերնոյբուրգի վանք)- հիմնադրել է XII դարի սկզբին Լեոպոլդ III-ը
    • Վանական եկեղեցի - կառուցվել է 1136 թվականին, որպես ռոմանական բազիլիկա, XVII դարում վերակառուցվել է բարոկկո ոճով։
    • Լեոպոլդի ժամատուն - մատուռը գտնվում է վանքի հիմնադիր, Ստորին Ավստրիայի Սուրբ հովանավոր Լեոպոլդ III-ի հանգստարանի մոտ, այստեղ է գտնվում նաև Վարդենյան խորանը, որը XII դարի արվեստի կոթող է։
    • Լապիդարիում- վիմագրերի ցուցահանդես. այստեղ է պահվում 1310 թվականին կառուցված Քլոստերնոյբուրգյան տիրամոր մարմարյա արձանը
    • Տակառագործարան - խաղողագործությանը նվիրված ցուցահանդես
    • Վանական գրադարան - զետեղված է 30.000 հատոր հին գիրք
  • Էսելի հավաքածու- ժամանակակից շինության մեջ տեղակայված գեղարվեստական պատկերասրահ, որտեղ ներկայացված են ժամանակակից ավստրիական և արտասահմանյան նկարիչների նկարները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլոստերնոյբուրգ (Ավստրիա)» հոդվածին։