Քլեյնմոնդ
Բնակավայր | ||
---|---|---|
Քլեյնմոնդ | ||
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն | |
Համայնք | Overstrand Local Municipality? | |
Մակերես | 7,13 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | 6634 մարդ (2011) | |
Հեռախոսային կոդ | 028 | |
Փոստային դասիչ | 7195[1][2] և 7195[1][2] | |
| ||
Քլեյնմոնդ[3] (աֆրիկաանս՝ և անգլ.՝ Kleinmond), փոքր քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Օֆերբրեխ շրջանի և Օֆերստրանդ մունիցիպալիտետի կազմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը, որն ավելի ուշ վերածվել է քաղաքի, թաունշիփի կարգավիճակ է ստացել 1929 թվականին։ 1959 թվականին Քլեյնմոնդը ստացել է մունիցիպալիտետի կարգավիճակ[4]։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է նահանգի հարավային մասում՝ Ատլանտյան օվկիանոսի Սանդաուն ծովածոցի ափին, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտ 40 կիլոմետր (ուղիղ գծով) հարավ-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 0 մետր է[5]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կամզում է 747 մմ։ Ամենաշատ տեղումներ լինում են ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 15,8 °C-ից (հուլիսին) մինչև 25,5 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանը այդ ամսում լինում է 7 °C[6]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Քլեյնմոնդի բնակչությունը կազմել է 6634 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 50,06 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 49,94 տոկոս։ Ռասայական առումով սպիտակամորթները կազմում էին քաղաքի բնակչության 36,34 %-ը, նեգրոիդները՝ 34,79 %-ը, գունամորթները՝ 27,63 %-ը, ասիացիները (այդ թվում՝ հնդիկները)՝ 0,33 %-ը, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,9%-ը։ Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն էին աֆրիկաանսը (60,13 %), կոսան (25,53 %), անգլերենը (7,56 %) և սեսոտոն (3,23 %)[7]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքով անցնում է R44 տարածաշրջանային խճուղին։ Մոտակա օդանավակայանը տեղակայված է Հերմանուս քաղաքում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 South African Post Office
- ↑ 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
- ↑ Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
- ↑ Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
- ↑ 5,0 5,1 «Kleinmond, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Kleinmond climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Kleinmond» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլեյնմոնդ» հոդվածին։ |
|