Քենյու Հորիուչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենյու Հորիուչի
ճապ.՝ 堀内 賢雄
Ծնվել էհուլիսի 30, 1957(1957-07-30) (66 տարեկան)
ԾննդավայրԳոտեմբա, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա կամ Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունսեյու և դերասան
Ամուսին(ներ)Նաոկո Մացուի
Պարգևներ և մրցանակներ
kenyu-office.com/profile/horiuchikenyu.html

Քենյու Հորիուչի (ճապոներեն՝ 堀内賢雄, հուլիսի 30, 1957(1957-07-30), Գոտեմբա, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա և Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի սեյյու (հնչյունավորող դերասան)։

2002 թվականին հիմնադրել է ֆիլմերի կրկնօրինակման իր սեփական գրասենյակը՝ Kenyu Office-ը։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես մեծ ժողովրդականություն վայելող մի շարք կինոնկարներում հանրաճանաչ կինոդերասաններ Չարլի Շինին, Բեն Սթիլերին, Բեն Աֆլեքին, Բրենդեն Ֆրեյզերին, Բրեդ Փիթին (վերջինիս հետ հանդիպել է «Ճեպընթաց գնացք» ֆիլմի ճապոնական պրեմիերայի կազմակերպման ժամանակ[2][3][4][5][6][7]) և ուրիշ շատերի ճապոներեն հնչյունավորելու շնորհիվ։

Քենյուն իր ուժերը փորձել է նաև երգարվեստում. Կումիկո Տակիձավայի և Տոշիհարու Սակուրաիի հետ Ai no San'nin-gumi (愛の3人組) երգի կատարմամբ հանդես է եկել Fushigi no Umi no Nadia անիմեի 34-րդ դրվագում[8]։

Դիրքը Animage ամսագրի Գրան պրի մրցանակաբաշխությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 թվական — 8-րդ տեղը «Լավագույն տղամարդ սեյյու» անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20120610092232/https://www.animenewsnetwork.com/news/2012-02-21/some-of-the-6th-annual-seiyu-award-winners-announced
  2. «堀内賢雄、25年越しの願いかないブラッド・ピットと初対面「僕は超幸運な男」». ORICON NEWS. 2022 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «堀内賢雄、ブラピとの念願初対面に感激「夢を見ているみたい」「鏡を見ているよう」». ENCOUNT. 2022 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «ブラッド・ピット、声優・堀内賢雄と念願の初対面 「セクシー」と声を絶賛». シネマトゥデイ. 2022 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «ブラッド・ピット、25年吹き替え担当・堀内賢雄の声は「セクシー」 初対面が実現». クランクイン!. 2022 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «ブラッド・ピットが25年吹替担う堀内賢雄と初対面、声の印象は「セクシー」». 映画ナタリー. 2022 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «ブラッド・ピット、25年吹き替えを務める堀内賢雄と初対面!映画『ブレット・トレイン』ジャパンプレミア試写会inKYOTO». シネマトゥデイ. 2022 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  8. Nadia - The Secret of Blue Water (TV) en Anime News Network.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]