Jump to content

Քեն Քելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեն Քելլի
անգլ.՝ Ken Kelly
Ի ծնեանգլ.՝ Kenneth William Kelly
Ծնվել էմայիսի 19, 1946(1946-05-19)[1][2][3]
ԾննդավայրՆյու Լոնդոն
Վախճանվել էհունիսի 3, 2022(2022-06-03)[4] (76 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
Ժանրֆանտաստիկա
Թեմաներիլյուստրացիա[5] և Կերպարվեստ[5]
Կայքkenkellyart.com(անգլ.)

Քեն Քելլի (անգլ.՝ Ken W. Kelly, մայիսի 19, 1946(1946-05-19)[1][2][3], Նյու Լոնդոն - հունիսի 3, 2022(2022-06-03)[4]), ամերիկացի ֆանտաստ նկարիչ։ Հայտնի է Կոնանի և Տարզանի թեմաներով իր նկարազարդումներով, ինչպես նաև` Kiss (Destroyer և Love Gun ալբոմներ), Rainbow (Rising ալբոմ) և Manowar (The The Triumph of Steel և այլ ալբոմներ) ռոք խմբերի հետ աշխատանքների համար։ Հրատարակել է արվեստի մասին երկու գիրք և նկարել է ավելի քան 700 աշխատանք։ Նկարել է բացառապես յուղաներկերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականին, Կոնեկտիկուտ նահանգի Նյու Լոնդոն քաղաքում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Լոնգ Այլենդ։ Քենը նկարչությամբ սկսել է հետաքրքրվել դեռ մանկապարտեզում[6]։

Քեն Քելլին բարեկամական կապ ունի անվանի նկարիչ Ֆրենկ Ֆրազետայի հետ։ Քեն Քելլիի մորաքույրն ամուսնացած էր Ֆրազետայի հետ։ Չնայած ընտանեկան կապերին՝ Ֆրենկ Ֆրազետան երբեք նրան նկարել չի սովորեցրել` չցանկանալով փոպխանցել իր տեխնիկան։ Այնուամենայնիվ, Քելլին բազմիցս այցելել է նրա արվեստանոց, և Ֆրազետայի ոճը մեծ ազդեցություն է ունեցել նրա աշխատանքի վրա[7]։

Դպրոցն ավարտելուց հետո Քելլին միացել է ծովային հետևակի զորքերին, որտեղ ծառայել է չորս տարի։ 1966 թվականին, զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, Քելլին կնոջ հետ մեկնել է Եվրոպա, որտեղ մեկ տարի անցկացրել է նկարչություն սովորելով։ Վերադառնալուն պես նա Ֆրազետտային ցույց է տվել իր պատկերած կոմիքսի կերպարը` Վամպիրելան։ Ֆրազետան նրա համար հանդիպում է կազմակերպել Warren-ի հրատարակչության հիմնադիր Ջեյմս Ուորենի հետ։ Ուորենը «Վամպիրելային» գնել է Քելլիից և պատվիրել ևս 13 շապիկ` կոմիքսների համար։ Այսպիսով, Քելլին սկսել է իր կարիերան` նկարազարդումներ անելով Warren ամսագրերի համար, և նրա առաջին մասնագիտական գործը եղել է «Վամպիրելա» կոմիքսը շապիկը։ Սկզբում նա համատեղում էր նկարազարդողի աշխատանքը վարորդի աշխատանքի հետ[7][6]։

Warren-ի շապիկների հաջողության շնորհիվ Քելլին սկսել է առաջարկներ ստանալ այլ հրատարակիչների կողմից։ Նա գրքի առաջին շապիկը պատրաստել է Lancer-ի համար[7]։

ըստ հենց իր` Քեն Քելլիի հայտարարության, իր կարիերայի ամենամեծ առաջընթացը «Kiss» խմբի համար շապիկների ստեղծումն էր։ Սկզբում երաժիշտները ցանկանում էին, որ Ֆրենկ Ֆրազետան նկարի շապիկը, բայց չեն կարողացել համաձայնել գնի մասին։ Նրանք սկսել են դիտարկել այլ ֆանտաստ նկարիչների թեկնածություններ և ընտրել են Քեն Քելլիին[7][8]։

Destroyer ալբոմի շապիկի հաջողությունից հետո Քեն Քելլին սկսել է պատվերներ ստանալ շատ այլ երաժշտական խմբերի կողմից։ 1980-ական թվականների վերջին Manowar ռոք խմբի բոլոր շապիկները ստեղծվել են Քեն Քելիլի կողմից[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • S.C. Ringgenberg Ken Kelly: Prolific chronicler of the Monstrous and Fabulous(անգլ.) // Creepy : журнал. — 2013. — Т. 17. — С. 65.
  • Brett Weiss Encyclopedia of KISS: Music, Personnel, Events and Related Subjects. — McFarland, 2016. — С. 92. — 236 с. — ISBN 978-0786498024

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Michael J. Friedlander (1990). «Ken Kelly Biography» (անգլերեն). Ken Kelly Art. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.